«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում Փաշինյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որը ողջ շոուի մեջ, լղոզվեց ու կորավ: Իր խոսքում հայտարարեց, թե «թուրքերի նկատմամբ հայերի ատելությունը հատուկ ձևավորվել է 1870-ականներին՝ արտաքին ուժերի ազդեցությամբ, որոնք հայերի գիտակցության մեջ անընդհատ ամրապնդել են «թուրք, թուրք, թուրք» թեզը»։ Եթե կարճ ու բաց, ստացվում է մոտավորապես սա՝ ռուսները թուրքերին սարքել են հայի թշնամի: Ասեմ՝ 1870-ականների ընտրությունն ընդհարապես պատահական չէ. դա ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի վեհաժողովի ժամանակաշրջանն է, երբ Հայկական հարցը մտավ միջազգային քաղաքականության օրակարգ։

Իրականում Մեծ տերություններն, անշուշտ, Հայկական հարցն օգտագործել են սեփական շահերի համար։ Բայց Նիկոլին հուշեմ, որ հայերի անվստահությունը, դժգոհությունները թուրքական իշխանությունների նկատմամբ արտաքին ներշնչանքի արդյունք չէր։ Հայկական հարցի միջազգայնացումից շատ առաջ հայ բնակչությունը բախվել էր բռնությունների, հողազավթումների, անապահովության և իրավազրկության բազմահազար դրվագների, որն իրականացել է պետական մակարդակով։ Արտաքին ուժերը կարող էին շահարկել այդ իրականությունը, բայց չէին ստեղծել այն։

Փաշինյանի այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև ցեղասպանության «իրական պատճառների» մասին նրա նախկին խոսույթում հնչեցրած մտքերի համատեքստում։ Եթե կհիշեք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում նա խոսում էր Ռուսաստանի վրա հայերի հույս դնելու, մեծ տերությունների շահերի և Հայոց ցեղասպանության թեման արտաքին քաղաքականության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանայելու մասին։ Նրա ձևակերպումներում աստիճանաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում այն միտքը, թե հայ ժողովրդի պատմական ողբերգությունները մեծ տերությունների մրցակցության և արտաքին քաղաքական հաշվարկների հետևանք են եղել։
Այս մոտեցման մեջ էական է պատճառահետևանքային կապերի տեղաշարժը։ Եթե թուրքերի նկատմամբ հայերի անվստահությունը ներկայացվում է որպես արտաքին ներշնչանքի արդյունք, իսկ Հայկական հարցի միջազգայնացումը՝ որպես մեծ տերությունների քաղաքական խաղ, ապա նույն տրամաբանությունը կարող է տարածվել նաև ցեղասպանության նախապատմության վրա։ Այդ դեպքում քննարկման կենտրոնում աստիճանաբար հայտնվում են հայ ժողովրդի ազգային ձգտումներն ու քաղաքական ընտրությունները, իսկ ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան իշխանության պատասխանատվությունը մղվում է հետին պլան։ Պատմական բացատրությունը կարող է վերածվել զոհին սեփական ողբերգության համար պատասխանատու ներկայացնելու քաղաքականության։ Այսինքն այն մոտեցումը ինչի վրա 100 տարուց ավել տանջվում են ողջ թուրքական քաղաքականություն գծողները:

Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական (Պարտադրված)Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ։ Պատմական հիշողության վերանայումը աստիճանաբար դառնում է արտաքին քաղաքական նոր կուրսի գաղափարական հիմնավորումը․ եթե Հայոց ցեղասպանության հիշատակը, միջազգային ճանաչման պահանջը և ազգային իրավունքների մասին խոսույթը ներկայացվում են որպես մեծ տերությունների խաղերի հետևանք ու ՀՀ անվտանգության խոչընդոտ, ապա դրանցից հրաժարվելը սկսում է մատուցվել որպես պետական շահի թելադրանք։ Այս ճանապարհով փոխվում է ոչ միայն անցյալի գնահատականը, այլև պետության քաղաքական ինքնությունը, նրա հարաբերությունը Սփյուռքի հետ և այն հարցերի շրջանակը, որոնք Հայաստանը պատրաստ է բարձրացնել միջազգային հարթակներում։
Նիկոլի այս լղոզված հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում է հենց այս գործընթացի մեջ։ Ըստ ամենայնի՝ դրա քաղաքական շարունակությունը լինելու է ցեղասպանության պատմության վերաշարադրումը նոր արտաքին քաղաքական օրակարգին համապատասխան, երբ հայ ժողովրդի ազգային ձգտումները ներկայացվեն որպես անցյալի սխալ հաշվարկներ, որոնցից այսօր պետք է հրաժարվել։ Հիշում եք չէ՞, որ հայտարարել են, թե Հայաստանը հրաժարվում է պահանջատիրությունից, սա այդ շարքի առանցքային դրվագն է: Սա ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողությունը նոր զիջումների գաղափարական հիմնավորման վերածման գործընթացի մի փուլ»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռոնալդուի գոլը բավարար չեղավ. Սպերցյանն ու ընկերները հաղթեցին գործող չեմպիոնին Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով Իրավիճակը՝ ավտոճանապարհներին «Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ «Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ «Հրապարակ»․ ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում «Հրապարակ»․ Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում «Փաստ». 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց «Ժողովուրդ». Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին «Հրապարակ»․ ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը «Փաստ». Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները «Հրապարակ»․ Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի են մատնվել «Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն «Փաստ». Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ» Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». «Ժողովուրդ» Գազանջատումներ կլինեն Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Թուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցի Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Փեսայի կրակելու պահին աներձագը ստոլբի հետևից դուրս ա եկել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am