«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ

Երեկ տեղեկացանք, որ, վարչապետի որոշմամբ, Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։

Վերջին մի քանի տարիների ընթացքում սա արդեն երրորդ նշանակումն է այդ պաշտոնում։ Իսկ ՄՍԾ-ն մինի նախարարություն է, որը մեծ թվով սպառողների շահերին է առնչվում եւ կարեւոր գործառույթներ ունի: Սակայն այս նշանակումն ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից՝ իշխանությունների կողմից նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ ծավալված պայքարի քաղաքական համատեքստում։

Բանն այն է, որ Արամ Միրիջանյանը Գագիկ Միրիջանյանի հորեղբորորդին է եւ Մուշեղ Միրիջանյանի եղբորորդին։ 2018 թվականին Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի քվոտայով նշանակվել էր Արմավիրի մարզպետ, սակայն պաշտոնավարումը երկար չտեւեց․ կարճ ժամանակ անց նա հրաժարականի դիմում ներկայացրեց եւ հեռացավ պաշտոնից։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ մեղադրանք է առաջադրվել ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի եւ նրա որդու՝ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի նկատմամբ։ Վերջին տարիներին Գագիկ Միրիջանյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ, ըստ մեր տեղեկությունների, Հայաստան չի վերադառնում գուցե հենց քրեական վարույթի պատճառով։ Այս ֆոնին նրա հորեղբորորդու՝ Արամ Միրիջանյանի նշանակումը պետական կարեւոր կառույցի ղեկավարի պաշտոնում՝ առնվազն ուշագրավ է։ Հատկապես այն պարագայում, երբ իշխանությունները հետեւողականորեն հայտարարում են նախկինների եւ նրանց ազդեցության դեմ պայքարի մասին։ Ստացվում է՝ նախկին պաշտոնյաների հետ կապերը մի դեպքում կարող են դառնալ քաղաքական քննադատության առարկա, մյուս դեպքում՝ ամենեւին չխանգարել պետական բարձր պաշտոնում նշանակվելուն։

 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ «Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ «Հրապարակ»․ ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում «Հրապարակ»․ Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում «Փաստ». 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց «Ժողովուրդ». Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին «Հրապարակ»․ ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը «Փաստ». Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները «Հրապարակ»․ Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի են մատնվել «Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն «Փաստ». Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ» Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». «Ժողովուրդ» Գազանջատումներ կլինեն Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Թուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցի Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Փեսայի կրակելու պահին աներձագը ստոլբի հետևից դուրս ա եկել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում «Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. yerevan.today Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am