«Ժողովուրդ». Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ Հայաստանի ներկայացուցիչն փոխեց ՌԴ-ում: Նոյեմբերի 19-ին վարչապետը հայտարարեց, որ նախնական պայմանավորվածություն կա դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ։ Հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Սամվել Մկրտչյանը։ Մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը հետ կանչվեց։Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ Արսենյանը Մոսկվա էր մեկնել 2024-ին՝ իշխանական խմբակցության պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո։ Դեսպանի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում նա հրապարակավ ասում էր, որ եկել է իր ջանքերը ներդնելու և հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Հետկանչից առաջ էլ «Հրապարակի» հետ զրույցում ընդգծել է, որ միշտ կառուցողական է տրամադրված եղել այդ հարաբերությունների նկատմամբ։

Նրան փոխարինող Մկրտչյանը կարիերային դիվանագետ է, որի աշխատանքային կենսագրության զգալի մասը կապված է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ։ Նա եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալ, 2004–2010 թվականներին ղեկավարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը, իսկ 2018–2023 թվականներին եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը։ Վարշավայից վերադառնալուց հետո Մկրտչյանը ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը և այդ պաշտոնում անմիջականորեն ներգրավված եղել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 11-ին նա ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը, որը գնահատում էր Հայաստանի պատրաստվածությունը՝ ազատականացման գործողությունների ծրագրի չափանիշները մշակելու համար։

Նշանակման քաղաքական իմաստը կարելի է փնտրել հենց նոր դեսպանի փորձի մեջ։ Երևանը Մոսկվա է ուղարկում դիվանագետի, որը ներսից գիտի, թե ինչ է բանակցվել Բրյուսելի հետ և ինչ աշխատանք է ենթադրում եվրոպական օրակարգը։ Այդ փորձը կարող է պետք գալ ռուսական կողմի հետ մի բարդ հարց քննարկելիս՝ ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ի հետ կապերի խորացումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը միաժամանակ։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսի 21-ին, հղում անելով իշխանական իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Թերթի աղբյուրներն այդ որոշումն անշրջելի էին համարում։ Այդ պահին դեռ պարզ չէր, թե ով կփոխարինի Արսենյանին։ Բայց և հաստատվեցին մեր հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ «Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ «Հրապարակ»․ ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում «Հրապարակ»․ Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում «Փաստ». 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց «Ժողովուրդ». Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին «Հրապարակ»․ ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը «Փաստ». Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները «Հրապարակ»․ Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի են մատնվել «Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն «Փաստ». Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ» Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». «Ժողովուրդ» Գազանջատումներ կլինեն Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Թուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցի Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Փեսայի կրակելու պահին աներձագը ստոլբի հետևից դուրս ա եկել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում «Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. yerevan.today Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am