«Խորհրդարանական ընդդիմությունը կարող է օգտվել առաջարկներից»․ Վահե Հովհաննիսյան

Ելքեր սահմանադրական առճակատումից

Ցանկացած երկրում տարբեր օրենքների, նախագծերի, բարեփոխումների շուրջ լինում են սուր հակադրություններ։ Կարող են ձգվել ամիսներ, ուղեկցվել բողոքի զանգվածային ակցիաներով, ներքին լարվածությամբ։
Նման դեպքերում միշտ կա պրոցես, որն անխուսափելի է՝ բանակցություններ և հանրային քննարկում։ Քաղաքական ուժերի միջև, իշխանության-ընդդիմության, իշխանության-արհմիությունների և այլն։ Բանակցությունը գործիք է՝ երկիրը փակուղի չտանելու, հանրային խոր պառակտում թույլ չտալու, լուծումներ գտնելու համար։

«Սահմանադրական պատերազմ»

Նոր սահմանադրության և հանրաքվեի գաղափարն ունի ներքին առճակատման ահռելի պաշար։ Առայժմ այն տեղավորվում է իշխանություն-ընդդիմություն ձևաչափում։ Այսօրվա շեշտադրումներով՝ թեման ունակ է բերելու քաղաքական, ներպետական և ռեգիոնալ լուրջ փակուղու։ Մենք բոլորս կարող ենք «տեմպի տակ» ընկնել ու բոլորով հայտնվել հերթական բարդ փուլում։
Վատագույն տարբերակներից խուսափելու և լուծումներ գտնելու համար պետք է փորձել օգտվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի գործիքակազմերից.

1. Բանակցություններ
2. Հասարակության ներգրավում
3. Իշխանության առաջարկներին հակընդդեմ՝ ընդդիմության առաջարկներ
«Այո» կամ «ոչ»-ից ու հանրաքվեի անցկացման հնարավորություն-անհնարինությունից զատ՝ հարցն ունի այլ լուծումներ ևս։ Ու հենց այստեղ հանդիպում ենք լուրջ խոչընդոտի։
Բանակցությունների և քննարկումների անհնարինությունը
Իշխանության բանակցողը գործող վարչապետն է, որի արած բոլոր քայլերն իրականում անհնարին են դարձնում ներքին բանակցությունները, նույնիսկ՝ անուղղակի ձևաչափով։ Ընդդիմախոսներին անձնապես վիրավորելը, աջ ու ձախ մեղադրանքներ շաղ տալը, բանտարկելն ու բանտով սպառնալը ներքին բանակցությունների համար ստեղծում են լրջագույն խոչընդոտներ։

Հանրային քննարկումների անհնարինություն

Իշխանությունը պատրաստվում է հանրային քննարկման դնել նոր սահմանադրության նախագիծը։ Ուզում է՝ դա լինի «խաղաղությանը», ամենակատարյալը, թե՝ ալիևյանը, բայց ո՞նց քննարկես, ի՞նչ քննարկման մասին կարող է խոսք լինել, երբ քննարկողները բանտերում են։ Քաղաքական ուժերի լիղերները բանտերում են, բազմաթիվ քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր կա´մ բանտում են, կա´մ տնային կալանքի տակ։ Այս պայմաններում ի՞նչ հանրային քննարկման մասին կարող է խոսք լինել։ Իսկ առանց իրական հանրային քննարկման անհնար է սահմանադրական պրոցես նախաձեռնել (նույնիսկ՝ լավագույն նախագծի դեպքում)։ Առանց հանրային քննարկման՝ ամբողջ պրոցեսի լեգիտիմությունը դրվում է խոր, անշրջելի հարցականի տակ։ Ֆեյք քննարկումներ կազմակերպելը իրավիճակ չի փրկելու։

Հակընդդեմ առաջարկներով՝ քաղաքականացնել պրոցեսը

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ապա ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է հենց ինքն իր քաղաքական առաջարկները ձևակերպի։ Սա հանրության հետ երկխոսության քաղաքական մշակույթի պարտադիր մաս է։ Սա նաև հանրային ավելի ընդգրկուն պրոցես ստանալուն ուղղված քայլ է։ Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը՝ հայտնվելու սեփական սալոնային-յուրային միջավայրի ֆենոմենի թակարդում։

Ի դեպ, այս պահին հանրային դաշտում արդեն ակտիվորեն ձևակերպվում են բավականին հետաքրքիր առաջարկներ, որոնց իրականացումը իրավիճակը հանգուցալուծելու մեծ ներուժ ունի։ Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից՝ ձևավորելով առաջարկների հանրային լայն կոնսոլիդացիոն փաթեթ

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ռուբիոն անգնահատելի է համարել Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջ Հզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է քաղաքը «Խորհրդարանական ընդդիմությունը կարող է օգտվել առաջարկներից»․ Վահե Հովհաննիսյան Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպման մասին «ԱԺ «աքսորված» Արայիկ Հարությունյանը պատմության կեղծման փուլը տարածել է սպորտի վրա»․ Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել «Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան «Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան Ովքե՞ր են իրոք բարերարներն ու չարագործները (video) Ինչ է սպասվում Ուկրաինայում ապրող ռուս բնակիչներին Ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը «Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան «Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան Ռոնալդուի գոլը բավարար չեղավ. Սպերցյանն ու ընկերները հաղթեցին գործող չեմպիոնին Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով Իրավիճակը՝ ավտոճանապարհներին «Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ «Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ «Հրապարակ»․ ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում «Հրապարակ»․ Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում «Փաստ». 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց «Ժողովուրդ». Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am