Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։
Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ նշանակություն Բաքվի բռնապետի համար՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Հայաստանի, արհեստածին Ադրբեջանում քաղցրահամ ջրի խնդիրն այնքան արդիական է, որ վարչախումբը ստիպված սկսել է կառուցել Կասպիցի ջրի աղազերծման թանկարժեք գործարան՝ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին խմելու ջրով ապահովելու համար։
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է, ուստի պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև այս հարցը, որն, ի դեպ, անհրաժեշտ կամքի, ճշգրիտ ծրագրման և օգտագործման դեպքում, կարող է նաև լուրջ լծակ դառնալ մեր ձեռքում։
