Առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։

«Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։

Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն,  դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը, կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։

«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

«Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Հանդիպում եմ ունեցել ես ծնողների հետ, որից հետո ուսուցչուհին եկավ և հրաժարվեց իր աշխատանքից, գնաց։ Բնականաբար, այս ամեն ինչը չէր կարող անաղմուկ և անհետևանք մնալ։ Մասնակից եղան նաև ոստիկանները»,- պատմեց նա։

Panorama.am-ի տեղեկություններով, ուսուցչուհին ազատման դիմում գրել է դպրոց եկած ծնողների բողոքների ճնշման ներքո։ Ավելի ուշ նա սկսել է զանգահարել ծնողներին, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, ապա տեղեկացրել, որ իրեն 72 ժամով ձերբակելու որոշում կա։

Տնօրենի խոսքով՝ դասվարն այսուհետ դպրոցում չի աշխատելու, նաև ոչ ոք նրան չի պարտադրել դիմում գրել»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Թուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցի Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Փեսայի կրակելու պահին աներձագը ստոլբի հետևից դուրս ա եկել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում «Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. yerevan.today Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին Դավիթ Բեկի փողոցի հսկայական փոսը շարունակում է անհանգստացնել վարորդներին․ ով է պատասխանատուն «Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արա Այվազյան Անկախության հռչակագիր ուրացողը, ուրանում է Անկախությունը․ Շարմազանով Պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը․ Արտակ Բեգլարյան «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած․․․ «Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա Հայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ Բադալյան Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ռուսական 2 հրթիռ և մեկ ԱԹՍ է ընկել Լեհաստանի տարածք Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Պատասխան՝ ռուսական հայտարարություններն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am