«Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արա Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՐԵԿ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ, ՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ։

Նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմար պետությանը պատասխանատու է ճանաչել ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար։ 2017 թ. Մյանմարի զինված ուժերի իրականացրած զանգվածային սպանությունների, բռնությունների և էթնիկ զտումների հետևանքով ավելի քան 700 հազար ռոհինջաներ ստիպված էին փախչել հարևան Բանգլադեշ։ Դատավարությունը դեռևս 2019 թ. նախաձեռնել էր աֆրիկյան Գամբիա պետությունը՝ 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա։

Սա իսկապես պատմական նախադեպ է. առաջին անգամ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը ցեղասպանություն իրականացնելու համար պատասխանատու է ճանաչել մի ամբողջ պետություն, այլ ոչ թե միայն առանձին հանցագործների։
Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս վճիռը Հայաստանի համար, մասնավորապես՝ Արցախի հիմնահարցում։

Միջազգային քաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում նույն իրավական մեխանիզմը կարող է կիրառվել նաև Ադրբեջանի դեմ՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման, հայրենազրկման, Արցախի ամբողջական հայաթափման, ինչպես նաև հայոց հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացման՝ մշակութային ցեղասպանության կապակցությամբ։

Ադրբեջանի կատարած հանցագործությունների ցեղասպանական բնույթը և ցեղասպանություն իրականացնելու դիտավորությունը միանգամայն հնարավոր կլինի ապացուցել, եթե Հայաստանում այսօրվանից սկսվեն անհրաժեշտ իրավական նախապատրաստական աշխատանքները (իրականում՝ այդ աշխատանքները պետք է սկսված լինեին դեռևս 1990-ական թվականներից)։

Առանձնապես կարևոր է, որ նման հայց կարող է ներկայացնել ոչ միայն Հայաստանը, այլև Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից որևէ այլ պետություն, ինչպես դա արեց Գամբիան Մյանմարի դեպքում։

Այսինքն՝ Արցախի հայաթափման համար Ադրբեջանին միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն ամենևին էլ բացառված չէ։ Դրա համար անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության ազատագրումը ներկայիս օտար լծից, իրավական լուրջ նախապատրաստություն և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ։ Սրանք չափազանց բարդ, բայց ոչ անհնար խնդիրներ են։

Իհարկե, երեկվա վճիռը դեռ չի նշանակում, որ ռոհինջաները վաղը կվերադառնան իրենց հայրենի բնակավայրերը, թեև դատարանը Մյանմարին պարտավորեցրել է ապահովել նրանց անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը։
Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն դատարանը դեռևս 2023 թ. նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Սակայն այս երկու որոշումների միջև կա նաև կարևոր տարբերություն. Մյանմարի վերաբերյալ 2026 թ. նոյեմբերի 19-ի վճիռը վերջնական է, իսկ Ադրբեջանի վերաբերյալ 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը վերաբերում է ժամանակավոր միջոցներին, բայց նույնպես իրավաբանորեն պարտադիր է, թեև դրա կատարման հարցը շարունակում է չլուծված մնալ։ Ընդ որում, Ադրբեջանի դեպքում դատարանը ցեղասպանության հարց չի քննել և նրան ցեղասպանության համար պատասխանատու չի ճանաչել։
Բայց միջազգային քաղաքական իրադրությունը հավերժ անփոփոխ չի մնում։ Այսօր կայացված իրավական որոշումները վաղը կարող են վճռորոշ դեր խաղալ ինչպես ռոհինջաների, այնպես էլ արցախահայության հայրենադարձության և ոտնահարված իրավունքների վերականգնման գործում։

Ուստի Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են։
Ճիշտ է, առայժմ Ադրբեջանը վայելում է գլոբալիստական ուժերի և նրանց վերահսկողության տակ գտնվող մեծ տերությունների ամբողջական աջակցությունը, իսկ միջազգային իրավունքն արհամարհվում է։ Բայց այս իրավիճակն էլ հավերժ չէ։
Պարզապես Հայաստանն ու հայությունը պետք է դիմանան և հաղթահարեն այս «ձախորդ օրերը», որոնք, հուսանք, Աստծո կամոք, «կուգան ու կերթան»»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Դավիթ Բեկի փողոցի հսկայական փոսը շարունակում է անհանգստացնել վարորդներին․ ով է պատասխանատուն «Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արա Այվազյան Անկախության հռչակագիր ուրացողը, ուրանում է Անկախությունը․ Շարմազանով Պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը․ Արտակ Բեգլարյան «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած․․․ «Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա Հայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ Բադալյան Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ռուսական 2 հրթիռ և մեկ ԱԹՍ է ընկել Լեհաստանի տարածք Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Պատասխան՝ ռուսական հայտարարություններն Կրեմլը կատակել է Փաշինյանը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին Իրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ Շահնազարյան Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ Եղբայրը դաժանաբար սպանել է 23-ամյա քրոջը Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ Աշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա Բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը․ «Ազատություն» Ինչ փաստաթուղթ է Ռուսաստանը դրել Փաշինյանի առաջ (video) Ինչ կար զիջելու, արդեն զիջել եք, այլևս թույլ չենք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին ու Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am