«Արցախ Միություն-ը դատապարտում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերի 19-ի պարզաբանումը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիների կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում պետք է նշվի «Ադրբեջան»։
Ծառայությունը դա սխալ կերպով հիմնավորում է ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով։ Մենք ուսումնասիրել ենք հենց այդ ստանդարտները։ Դրանք նման պահանջ չունեն։
ICAO-ի համաձայն՝ ծննդավայրի նշումն ընտրովի է, և կարող է նշվել միայն քաղաքը կամ բնակավայրը։ ISO 3166-ը պարզապես կոդավորման ստանդարտ է։
ՀՀ նախկին օրենքը թույլ էր տալիս անձի ցանկությամբ նշել բնակավայրը։ Այդ կարգը լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին։
Այդ հնարավորությունը վերացրել է 2026 թ. ընդունված «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքը։ Ուրեմն «Ադրբեջան» գրառումը ՀՀ օրենսդրի ընտրությունն է, ոչ թե միջազգային պահանջ։
Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են ԽՍՀՄ-ում, իսկ դրանից հետո՝ Արցախում, և այդ ժամանակ ոչ մի ծննդականում «Ադրբեջան» նշում չի դրվել։
Պահանջում ենք հրատապ փոփոխել օրենքը, որպեսզի պետության նշումը պարտադիր չլինի։ Մինչև այդ պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց, ովքեր դեմ են դրան։
Այն հայրենակիցներին, ովքեր դեմ են այս գրառմանը, կոչ ենք անում փաստաթղթի համար դիմելիս ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված որոշում։ Արցախ Միությունը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձև և իրավական աջակցություն։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը