Մենք ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանով շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է 2020 թվականին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այդ ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ, որն ընդգրկում էր համագործակցության բոլոր առանցքային ուղղությունները՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների հաստատում՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Այս ամենը, իհարկե, այսօր էլ արդիական են։
Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածությունների տակ դրված իր ստորագրությունից։ Ներկայումս, ինչպես տեսնում ենք, Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել միմյանց հետ։ Մենք, բնականաբար, հարգում ենք այդ որոշումը և, միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին հարցերի ամենալայն շրջանակում, եթե նման անհրաժեշտություն առաջանա» - նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդյոք Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը