Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

 

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան «Շողակաթ» հեռուստաստուդիայի տնօրեն տիկին Մանյա Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի վաստակաշատ դասախոսներ տիկին Ալվարդ Բարխուդարյանը և տիկին Արփենիկ Ղազարոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխ․ ճարտարապետի տեղակալ տիար Գրիգոր Նալբանդյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Մայր Աթոռի մոմաձուլարանի տնօրեն տիար Նորայր Խաչատրյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա և նվիրյալ ծառայությունների:

 

 

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

 

 

Միջոցառման ընթացքում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն ընթերցեց Մանյա Ղազարյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Ձեր բծախնդիր ղեկավարությամբ շուրջ երկու տասնամյակ ամենօրյա հեռարձակմամբ հոգևոր և մշակութային բովանդակությամբ հաղորդումներ է մատուցում հավատավոր Մեր զավակներին։ Ուրախ ենք մեծապես, որ հեռուստատեսության ասպարեզում Ձեր հարուստ փորձառությամբ Դուք շարունակում եք նպաստ բերել Սուրբ Էջմիածնի պայծառությանը և մեր ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի վերազարթոնքին»։

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ներկայացրեց Ալվարդ Բարխուդարյանին և Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակները։

Ալվարդ Բարխուդարյանին շնորհված կոնդակում ասված է․ «Դուք տասնյակ տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները անմնացորդ սիրով ի սպաս եք բերել մեր երկրում նոր սերնդի կրթության առաքելությանը։
Այսօր առիթ ունենք գոհունակությամբ անդրադառնալու, որ Մեր հրավերին ընդառաջ Դուք մանկավարժական երկարամյա արդյունավոր աշխատանք իրականացրեցիք նաև Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ մեր սաներին փոխանցելով հին հունարենի Ձեր գիտելիքները՝ սիրով ու նախանձախնդրությամբ բարի ավանդ բերելով հոգևորականների պատրաստության կարևոր գործին»։

Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակում նշված է․ «Գիտական գործունեությանը զուգընթաց Դուք երկար տարիներ պատրաստակամությամբ դասախոսեցիք Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ բարի ավանդ բերելով հոգևորականաց պատրաստության եկեղեցանվեր գործին։ Ուրախ ենք մեծապես, որ գիտելիքի հետ մեկտեղ մեր ուսանողներին փոխանցեցիք հայկական մատենագրական ժառանգության և առհասարակ հայ մշակույթի հանդեպ Ձեր սերն ու նվիրումը՝ վաստակելով Ձեր սաների և տեսչության անկեղծ հարգանքը»:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գրիգոր Նալբանդյանին և Նորայր Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակները։

Գրիգոր Նալբանդյանին շնորհված կոնդակում մասնավորաբար նշված է․ «Ավելի քան երկու տասնամյակ առաջ ծառայության անցաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենօրյա աշխատանքի մեջ դրսևորելով Ձեր խոնարհ ու եկեղեցասեր նկարագիրը, պարտականությունների հանդեպ բծախնդիր վերաբերմունքը, եռանդն ու ջանադրությունը։
․․․Դուք Ձեր կարողություններն ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերեցիք եկեղեցաշինական նախաձեռնությունների իրականացմանը ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես և հայաստանյան մեր թեմերում։ Ձեր նախագծով կառուցվեց Վեհարանի հարավային մուտքը, բարեկարգվեց շրջափակը, հիմնիվեր նորոգվեցին Խրիմյան թանգարանը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, որոնք առավել բարեզարդություն են պարգևում Սուրբ Էջմիածնին։ Հատկապես գովարժան է Ձեր ներդրումը Մայր Տաճարի հիմնանորոգության ու ամրակայման գործում, որը տևական դադարից հետո պայծառաշուք տեսքով իր օրհնաբեր դռները բացեց մեր հավատացյալների ու այցելուների առջև»։

Նորայր Խաչատրյանին ուղղված կոնդակում արձանագրված է. «Դուք երկար տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս եք բերել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացմանը՝ հմտորեն ղեկավարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմաձուլարանի աշխատանքները։ Մենք քաջատեղյակ ենք Ձեր ազգասիրությանն ու եկեղեցասիրությանը, ինչպես և բարեսիրտ ու ազնիվ նկարագրին, որով արժանացել եք նաև Մայր Աթոռիս միաբանության և աշխատակիցների հարգանքին ու գնահատանքին»։

Հայրապետական սրբատառ կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը շնորհավորեց մեծարյալներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունն ու բարի վաստակն ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ դարեր շարունակ զորացրել է մեր ժողովրդի հավատքը և անխաթար պահել ազգային ինքնությունը, ոգին ու գիտակցությունը։ Այս համատեքստում Հայոց Հայրապետը հորդորեց շնորհընկալներին ազգային-եկեղեցական արժեքներին հավատարիմ շարունակել իրենց ծառայությունը և Բարձրյալի օրհնությամբ իրենց կյանքը զարդարել ազգօգուտ ու եկեղեցանվեր նորանոր իրագործումներով ու հանձնառություններով։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած․․․ «Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա Հայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ Բադալյան Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ռուսական 2 հրթիռ և մեկ ԱԹՍ է ընկել Լեհաստանի տարածք Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Պատասխան՝ ռուսական հայտարարություններն Կրեմլը կատակել է Փաշինյանը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին Իրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ Շահնազարյան Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ Եղբայրը դաժանաբար սպանել է 23-ամյա քրոջը Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ Աշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա Բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը․ «Ազատություն» Ինչ փաստաթուղթ է Ռուսաստանը դրել Փաշինյանի առաջ (video) Ինչ կար զիջելու, արդեն զիջել եք, այլևս թույլ չենք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին ու Փաշինյանին (video) Դուք հազարավոր զոհերով եք այդ հարցը փակել․․․ Արամ Վարդևանյանի սուր խոսքը (video) «Ալե՛ն, գնու՞մ ես Աղդամ, նայի չթքես». Նարե Սոսե (video) Մարիաննա Ղահրամանյանը սկսեց բղավել ՔՊ-ականների վրա․ «Դե եկեք ու բացատրեք» (video) Ադրբեջանի «Կոմանդոն» Ջերմուկում իմ գնած հողից 3 կմ է հեռու, վաճառում եմ ՔՊ-ին կես գնով՝ 15 մլն-ով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am