Աշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա

Գործադիրը լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ հերթական նիստում հարցը ներկայացնելիս նշել է, որ Կառավարության որոշմամբ աշխարհի հեղինակավոր 50 համալսարաններում կրթություն ստացող և այդ հանգամանքի բերումով տարկետում ստացած քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց մասնագիտական ներուժն ու գիտելիքները ծառայեցնել մեր երկրի զարգացման տարբեր ոլորտներում։

Օրենքում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ, ընդունվել են Կառավարության որոշումներ, և այս տարվա հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք ունեին տարկետում, ուսումնառությունն ավարտել էին, կարող էին դիմել նաև աշխատանքի անցնելու հարցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտներում ու պայմաններով։ Այս պահի դրությամբ այդ իրավունքն ունեցող շուրջ 40 քաղաքացուց 21-ը դիմել են։ Նշանակում է՝ առաջարկվող մոտեցումները կենսունակ էին և հնարավորություն էին տալիս, որ աշխարհի հեղինակավոր բուհերում կրթություն ստացած քաղաքացիների մասնագիտական ներուժն օգտագործվի ամենատարբեր ոլորտներում։ Այս մասին նշել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ օրենքի որոշ դրույթներ լավարկման կարիք ունեն։

«Զինվորական ծառայության մասին» օրենքում զորակոչի սահմանված վերին շեմը 27 տարին է։ Այն պարագայում, երբ քաղաքացին ասպիրանտական կրթության ընթացքում է կամ մագիստրոսական կրթությունն ավարտում է 24 տարին լրացած տարիքում, ապա չի կարողանում դիմել աշխատանքի տարկետման հնարավորության համար, քանի որ դա պահանջում է երեք տարի ժամանակ։ Այսինքն՝ տարկետման վերին շեմը՝ 27 տարին, քաղաքացու համար դառնում էր խոչընդոտ։

Առաջարկվում է լրացում կատարել միայն այս խմբի քաղաքացիների համար՝ վերին շեմ սահմանելով 32 տարին։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ սա հնարավորություն կտա, որ կրթական տարբեր աստիճաններում իրենց կրթությունը ստացած քաղաքացիները լիարժեք ներգրավվեն այս քաղաքականության շրջանակում։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հարցը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։

Ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտահայտվել առաջարկվող կարգավորմանը, իսկ իշխող ուժը ներկայացնող խորհրդարանականների գնահատմամբ ուսումնառություն ստացած քաղաքացիներն իրենց մասնագիտական գիտելիքները կներդնեն երկրի կայուն զարգացման և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ Եղբայրը դաժանաբար սպանել է 23-ամյա քրոջը Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ Աշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա Բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը․ «Ազատություն» Ինչ փաստաթուղթ է Ռուսաստանը դրել Փաշինյանի առաջ (video) Ինչ կար զիջելու, արդեն զիջել եք, այլևս թույլ չենք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին ու Փաշինյանին (video) Դուք հազարավոր զոհերով եք այդ հարցը փակել․․․ Արամ Վարդևանյանի սուր խոսքը (video) «Ալե՛ն, գնու՞մ ես Աղդամ, նայի չթքես». Նարե Սոսե (video) Մարիաննա Ղահրամանյանը սկսեց բղավել ՔՊ-ականների վրա․ «Դե եկեք ու բացատրեք» (video) Ադրբեջանի «Կոմանդոն» Ջերմուկում իմ գնած հողից 3 կմ է հեռու, վաճառում եմ ՔՊ-ին կես գնով՝ 15 մլն-ով Ни Армения, ни Азербайджан свою подпись под заявлением 2020 года не отзывали. МИД России (video) Կապանը համարվո՞ւմ է սահմանամերձ․․․ Էդգար Ղազարյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Անահիտ Ավանեսյանին արագ պետք է դատի տալ․ Նարինե Դիլբարյան (video) Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Փաշինյանը կասի՝ վաղը չէ մյուս օրը կգնամ, Սբխեչին կգնամ... «Не верю». Արթուր Խաչատրյան (video) «Վարշավայում երեկ խայտառակ մի պատկեր եմ տեսել»․ Վարդան Հարությունյան Սամվել Կարապետյանն արձագանքում է Փաշինյանի առաջարկին (video) «Զգուշացե՛ք խոսքը ամսական 66 անգամ փոխող Փաշինյանի խոստումներից»․ Արթուր Խաչատրյան Չի բացառվում, որ առաջիկայում հայկական երկաթուղիների հսկողությունն անցնի Թուրքիային․ Ղազարյան (video) «Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»․ Աննա Գրիգորյան Աննա Հակոբյանն անձամբ է հայտարարել, որ 250 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան․ Էլեանորա Մանանդյան (video) «Ալիևը Փաշինյանից պահանջել է իրականացնել հանրաքվե»․ որն է նպատակն՝ ըստ Էդգար Ղազարյանի Էդուարդ Աղաջանյա՛ն, մանիպուլյացիայի հարցում դուք մրցակից չունե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am