Բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի ընթացքում երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև շտապօգնության ժամանումը վիրավորներից մի քանիսին օգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում եղած դեղատուփ մեջ պահվող բժշկական պարագաները։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Արտակարգ ռեժիմով են աշխատում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի  և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ Աշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա Բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը․ «Ազատություն» Ինչ փաստաթուղթ է Ռուսաստանը դրել Փաշինյանի առաջ (video) Ինչ կար զիջելու, արդեն զիջել եք, այլևս թույլ չենք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին ու Փաշինյանին (video) Դուք հազարավոր զոհերով եք այդ հարցը փակել․․․ Արամ Վարդևանյանի սուր խոսքը (video) «Ալե՛ն, գնու՞մ ես Աղդամ, նայի չթքես». Նարե Սոսե (video) Մարիաննա Ղահրամանյանը սկսեց բղավել ՔՊ-ականների վրա․ «Դե եկեք ու բացատրեք» (video) Ադրբեջանի «Կոմանդոն» Ջերմուկում իմ գնած հողից 3 կմ է հեռու, վաճառում եմ ՔՊ-ին կես գնով՝ 15 մլն-ով Ни Армения, ни Азербайджан свою подпись под заявлением 2020 года не отзывали. МИД России (video) Կապանը համարվո՞ւմ է սահմանամերձ․․․ Էդգար Ղազարյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Անահիտ Ավանեսյանին արագ պետք է դատի տալ․ Նարինե Դիլբարյան (video) Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Փաշինյանը կասի՝ վաղը չէ մյուս օրը կգնամ, Սբխեչին կգնամ... «Не верю». Արթուր Խաչատրյան (video) «Վարշավայում երեկ խայտառակ մի պատկեր եմ տեսել»․ Վարդան Հարությունյան Սամվել Կարապետյանն արձագանքում է Փաշինյանի առաջարկին (video) «Զգուշացե՛ք խոսքը ամսական 66 անգամ փոխող Փաշինյանի խոստումներից»․ Արթուր Խաչատրյան Չի բացառվում, որ առաջիկայում հայկական երկաթուղիների հսկողությունն անցնի Թուրքիային․ Ղազարյան (video) «Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»․ Աննա Գրիգորյան Աննա Հակոբյանն անձամբ է հայտարարել, որ 250 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան․ Էլեանորա Մանանդյան (video) «Ալիևը Փաշինյանից պահանջել է իրականացնել հանրաքվե»․ որն է նպատակն՝ ըստ Էդգար Ղազարյանի Էդուարդ Աղաջանյա՛ն, մանիպուլյացիայի հարցում դուք մրցակից չունե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Մի՛ տվայտվեք, մեկ է՝ Ալիևյան Սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում․ Գառնիկ Դավթյան «Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am