«Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»․ Աննա Գրիգորյան
«Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և շարունակեց․ «Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն, իր պատկերացմամբ, գեղեցիկ խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ փորձելով ինչ-որ ձև մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որ այդ հարցերը բարձրացնեն, թե ինչու չգնանք հանրաքվեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Նա ասում է, որ դրա համար իր քաղաքական ողջ կապիտալը դնում է սեղանի վրա․ իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մի մարդ քրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք»։
