«Ալիևը Փաշինյանից պահանջել է իրականացնել հանրաքվե»․ որն է նպատակն՝ ըստ Էդգար Ղազարյանի
«Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ «Հանրաքվեի մասին» մասին օրենքի նախագծի փոփոխություններն առավելապես տեխնիկական բնույթի են, բայց այն նախագիծը, որը կրում է հանրաքվե բառը, չի կարող հետաքրքրություններ չառաջացնել, որովհետև առաջիկայում Ալիևը Փաշինյանից պահանջել է իրականացնել հանրաքվե, որպեսզի դրա արդյունքներով լուծարվի Հայաստանի Հանրապետությունը»,- ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ սրանք պատահական խոսքեր չեն։
