Սա ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողությունը նոր զիջումների գաղափարական հիմնավորման վերածման գործընթացի մի փուլ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում Փաշինյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որը ողջ շոուի մեջ, լղոզվեց ու կորավ: Իր խոսքում հայտարարեց, թե «թուրքերի նկատմամբ հայերի ատելությունը հատուկ ձևավորվել է 1870-ականներին՝ արտաքին ուժերի ազդեցությամբ, որոնք հայերի գիտակցության մեջ անընդհատ ամրապնդել են «թուրք, թուրք, թուրք» թեզը»։ Եթե կարճ ու բաց, ստացվում է մոտավորապես սա՝ ռուսները թուրքերին սարքել են հայի թշնամի: Ասեմ՝ 1870-ականների ընտրությունը ընդհարապես պատահական չէ. դա ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի վեհաժողովի ժամանակաշրջանն է, երբ Հայկական հարցը մտավ միջազգային քաղաքականության օրակարգ։

Իրականում Մեծ տերություններն, անշուշտ, Հայկական հարցն օգտագործել են սեփական շահերի համար։ Բայց Նիկոլին հուշեմ, որ հայերի անվստահությունը, դժգոհությունները թուրքական իշխանությունների նկատմամբ արտաքին ներշնչանքի արդյունք չէր։ Հայկական հարցի միջազգայնացումից շատ առաջ հայ բնակչությունը բախվել էր բռնությունների, հողազավթումների, անապահովության և իրավազրկության բազմահազար դրվագների, որն իրականացել է պետական մակարդակով։ Արտաքին ուժերը կարող էին շահարկել այդ իրականությունը, բայց չէին ստեղծել այն։

Փաշինյանի այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև ցեղասպանության «իրական պատճառների» մասին նրա նախկին խոսույթում հնչեցրած մտքերի համատեքստում։ Եթե կհիշեք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում նա խոսում էր Ռուսաստանի վրա հայերի հույս դնելու, մեծ տերությունների շահերի և Հայոց ցեղասպանության թեման արտաքին քաղաքականության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանայելու մասին։ Նրա ձևակերպումներում աստիճանաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում այն միտքը, թե հայ ժողովրդի պատմական ողբերգությունները մեծ տերությունների մրցակցության և արտաքին քաղաքական հաշվարկների հետևանք են եղել։

Այս մոտեցման մեջ էական է պատճառահետևանքային կապերի տեղաշարժը։ Եթե թուրքերի նկատմամբ հայերի անվստահությունը ներկայացվում է որպես արտաքին ներշնչանքի արդյունք, իսկ Հայկական հարցի միջազգայնացումը՝ որպես մեծ տերությունների քաղաքական խաղ, ապա նույն տրամաբանությունը կարող է տարածվել նաև ցեղասպանության նախապատմության վրա։ Այդ դեպքում քննարկման կենտրոնում աստիճանաբար հայտնվում են հայ ժողովրդի ազգային ձգտումներն ու քաղաքական ընտրությունները, իսկ ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան իշխանության պատասխանատվությունը մղվում է հետին պլան։ Պատմական բացատրությունը կարող է վերածվել զոհին սեփական ողբերգության համար պատասխանատու ներկայացնելու քաղաքականության։ Այսինքն այն մոտեցումը ինչի վրա 100 տարուց ավել տանջվում են ողջ թուրքական քաղաքականություն գծողները:

Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական (Պարտադրված)Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ։ Պատմական հիշողության վերանայումը աստիճանաբար դառնում է արտաքին քաղաքական նոր կուրսի գաղափարական հիմնավորումը․ եթե Հայոց ցեղասպանության հիշատակը, միջազգային ճանաչման պահանջը և ազգային իրավունքների մասին խոսույթը ներկայացվում են որպես մեծ տերությունների խաղերի հետևանք ու ՀՀ անվտանգության խոչընդոտ, ապա դրանցից հրաժարվելը սկսում է մատուցվել որպես պետական շահի թելադրանք։ Այս ճանապարհով փոխվում է ոչ միայն անցյալի գնահատականը, այլև պետության քաղաքական ինքնությունը, նրա հարաբերությունը Սփյուռքի հետ և այն հարցերի շրջանակը, որոնք Հայաստանը պատրաստ է բարձրացնել միջազգային հարթակներում։

Նիկոլի այս լղոզված հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում է հենց այս գործընթացի մեջ։ Ըստ ամենայնի՝ դրա քաղաքական շարունակությունը լինելու է ցեղասպանության պատմության վերաշարադրումը նոր արտաքին քաղաքական օրակարգին համապատասխան, երբ հայ ժողովրդի ազգային ձգտումները ներկայացվեն որպես անցյալի սխալ հաշվարկներ, որոնցից այսօր պետք է հրաժարվել։ Հիշում եք չէ՞, որ հայտարարել են, թե Հայաստանը հրաժարվում է պահանջատիրությունից, սա այդ շարքի առանցքային դրվագն է: Սա ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողությունը նոր զիջումների գաղափարական հիմնավորման վերածման գործընթացի մի փուլ»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, ուղիղ հարցիս պատասխան տվեք․․․ ես ապշած եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Սա ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողությունը նոր զիջումների գաղափարական հիմնավորման վերածման գործընթացի մի փուլ. Արմեն Հովասափյան Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական ինքնաթիռն է ժամանել Երևան Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին «Էրդողանի և Ալիևի բանան լիզո՛ղ, դու ձենդ կտրի»․ Նարե Սոսե (video) Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Նիցցայի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին հռչակել է քաղաքի պատվավոր քաղաքացիներ Փաշինյանը հեռանալու է․ ճանապարհային քարտեզը մենք տվել ենք նրան․ Տիգրան Աբրահամյան (video) Ժողովու՛րդ, երեկ լսեցի՞ք՝ ինչ խայտառակ բան ասաց Փաշինյանը Կառավարությունում․ Հայկ Ֆարմանյան (video) Դավիթ Բեկի փողոցում րոպեների տարբերությամբ բախվել են բեռնատարներն ու մարդատարները Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վահագ Ն․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներո... Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանից ձայնագրություն միացրեց․ ինչ եղավ ԱԺ դահլիճում (video) Էս տվողին հետ բերե՛ք, թե չէ․․․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով «պայթեցրեց» (video) Բանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիթքոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ իրավիճակը լարվել է. նիստը կես ժամով հետաձգվել է Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր Տապալվա՛ծ ես․․․ Փաշինյանը երեկ բղավում էր եղկելի ու․․․ Լիլիթ Գալստյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Դե խոսի՛ր Ռոմանոս Պետրոսյան․․․ Դավիթ Ղազինյանի կոպիտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am