Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ՝ կիրառելով բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի և իշխանությունների հայտարարությունները։

Ըստ տեղի իշխանությունների՝ Լվովում հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ինը մարդ՝ վիրավորվել։

Կիևում բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Դնեպր գետի վրայով անցնող Պոդոլսկ-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Հարավային կամուրջներին, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Եվս մեկ հարված է հասցվել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտի։ Նախնական տվյալներով՝ զոհվել է «Կիևվոդոկանալ» ընկերության երեք աշխատակից, հայտնել է քաղաքապետը՝ Կիևի բնակիչներին կոչ անելով չօգտվել ավտոմեքենաներից և հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։

Կիևի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում գրանցվել են վթարային անջատումներ։

Խարկովում հիվանդանոցին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով չորս մարդ է տուժել, կոտրվել են ապակիներ, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել նաև բնակելի համալիր։

Պոլտավայում, իշխանությունների տվյալներով, հրթիռի բեկորներն ընկել են բնակելի թաղամասի հարևանությամբ՝ պատճառելով մասնակի ավերածություններ և վնասելով մոտակա տները։ Հարված է հասցվել նաև Կրեմենչուգի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը։

Կրիվոյ Ռոգում հարվածի տակ են հայտնվել բենզալցակայան և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Իշխանությունների հաղորդմամբ՝ հոսանքազրկվել են կաթսայատներ ու ջրամատակարարման համակարգի պոմպակայաններ։

Դնեպրոպետրովսկի մարզի Ժոլտիե Վոդի քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի, հինգ մարդ վիրավորվել է։

Լվովի, Անդրկարպատյան և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են։

Ռուսական կողմն էլ հայտնել է երկրի տարածաշրջաններում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում գիշերն ուկրաինական 310 ԱԹՍ խոցելու մասին։

Նոյեմբերի 19-ին Շենժենում Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր շաբաթվա ընթացքում Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածներին՝ նշելով, որ Մոսկվայի պատասխանը Կիևի համար ցավոտ է լինելու։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողությունը նոր զիջումների գաղափարական հիմնավորման վերածման գործընթացի մի փուլ. Արմեն Հովասափյան Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական ինքնաթիռն է ժամանել Երևան Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին «Էրդողանի և Ալիևի բանան լիզո՛ղ, դու ձենդ կտրի»․ Նարե Սոսե (video) Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Նիցցայի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին հռչակել է քաղաքի պատվավոր քաղաքացիներ Փաշինյանը հեռանալու է․ ճանապարհային քարտեզը մենք տվել ենք նրան․ Տիգրան Աբրահամյան (video) Ժողովու՛րդ, երեկ լսեցի՞ք՝ ինչ խայտառակ բան ասաց Փաշինյանը Կառավարությունում․ Հայկ Ֆարմանյան (video) Դավիթ Բեկի փողոցում րոպեների տարբերությամբ բախվել են բեռնատարներն ու մարդատարները Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վահագ Ն․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներո... Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանից ձայնագրություն միացրեց․ ինչ եղավ ԱԺ դահլիճում (video) Էս տվողին հետ բերե՛ք, թե չէ․․․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով «պայթեցրեց» (video) Բանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիթքոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ իրավիճակը լարվել է. նիստը կես ժամով հետաձգվել է Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր Տապալվա՛ծ ես․․․ Փաշինյանը երեկ բղավում էր եղկելի ու․․․ Լիլիթ Գալստյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Դե խոսի՛ր Ռոմանոս Պետրոսյան․․․ Դավիթ Ղազինյանի կոպիտ խոսքը (video) Քոչարյան Անդրանի՛կ, ու՞ր ես, դե խոսիր․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am