Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին

Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ: Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր:

2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Արցախ» կամերային նվագախմբի ջութակահարուհի Դիանա Մեսրոպյանը․

«Գաղափարը ներկայացվում էր որպես հնարավորություն` փրկելու ոչ միայն նվագախմբի գոյությունը, այլև արցախցի երաժիշտների մասնագիտական կյանքը`նրանց տալով աշխատանք, ապրուստի միջոց և իրենց գործը շարունակելու հնարավորություն։

Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ՀԲԸՄ -ն։

Սկզբում հայտարարվեց մրցույթ` որի արդյունքում նվագախմբից դուրս մնացին բազմաթիվ արցախցի երաժիշտներ` մասնագիտական անհամապատասխանության պատճառաբանությամբ, ովքեր, ի դեպ, արդեն 20 տարի աշխատում էին տվյալ նվագախմբում։

Այնուհետև տարբեր հանգամանքներում նվագախումբը լքեցին նաև մյուս արցախցի երաժիշտները։

Եվ այսօր, ունենք Արցախ նվագախումբ, որտեղ չկան արցախցի երաժիշտներ։

Սակայն նվագախումբը շարունակում է հանդես գալ «Արցախ» անունով, համերգներ տալ և ստանալ ֆինանսավորում այն կառույցի կողմից, որի համար հենց Արցախի անունն ու արցախցի երաժիշտներին աջակցելու գաղափարն էին նախաձեռնության հիմքում։

Ուստի հարց է առաջանում.

Ի՞նչ է այսօր ներկայացնում Արցախ նվագախումբը,

Ո՞ւմ համար և ինչ նպատակով էր այն վերականգնվում։

Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր, ապա ինչո՞ւ այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ։

Արդյո՞ք ֆինանսավորումը շարունակվում է նույն սկզբնական նպատակադրումով։

Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ մի նախաձեռնություն, որը պետք է լիներ արցախցի երաժիշտների աջակցության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոց, հասել է այս վիճակին։

Մենք չենք վիճարկում որևէ մեկի մասնագիտական կարողությունները կամ երաժշտությամբ զբաղվելու իրավունքը։ Մենք բարձրաձայնում ենք մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց.

արդյո՞ք արդար է պահպանել Արցախի անունը, օգտվել այդ անվան խորհրդանշական ու բարոյական արժեքից, շարունակել դրա ներքո ֆինանսավորում ստանալ, երբ այն մարդիկ, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր այս հնարավորությունը, այլևս այդտեղ չեն։

Արցախը պարզապես անուն չէ, որը կարելի է օգտագործել համերգային ծրագրերում։ Արցախը մարդիկ են, պատմություն, մշակույթ, հիշողություն և պատասխանատվություն։

Եվ մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։

Մենք պահանջում ենք հարգանք այն գաղափարի նկատմամբ, որի անունով սկսվեց այս ամենը»,- գրել է Դիանան։

 
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական ինքնաթիռն է ժամանել Երևան Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին «Էրդողանի և Ալիևի բանան լիզո՛ղ, դու ձենդ կտրի»․ Նարե Սոսե (video) Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Նիցցայի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին հռչակել է քաղաքի պատվավոր քաղաքացիներ Փաշինյանը հեռանալու է․ ճանապարհային քարտեզը մենք տվել ենք նրան․ Տիգրան Աբրահամյան (video) Ժողովու՛րդ, երեկ լսեցի՞ք՝ ինչ խայտառակ բան ասաց Փաշինյանը Կառավարությունում․ Հայկ Ֆարմանյան (video) Դավիթ Բեկի փողոցում րոպեների տարբերությամբ բախվել են բեռնատարներն ու մարդատարները Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վահագ Ն․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներո... Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանից ձայնագրություն միացրեց․ ինչ եղավ ԱԺ դահլիճում (video) Էս տվողին հետ բերե՛ք, թե չէ․․․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով «պայթեցրեց» (video) Բանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիթքոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ իրավիճակը լարվել է. նիստը կես ժամով հետաձգվել է Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր Տապալվա՛ծ ես․․․ Փաշինյանը երեկ բղավում էր եղկելի ու․․․ Լիլիթ Գալստյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Դե խոսի՛ր Ռոմանոս Պետրոսյան․․․ Դավիթ Ղազինյանի կոպիտ խոսքը (video) Քոչարյան Անդրանի՛կ, ու՞ր ես, դե խոսիր․ Գեղամ Մանուկյան (video) Խառն են, ռոճիկ են ստանում, շոփինգ են անում. «Ջեք փոթ» ա ՔՊ-ի համար․ Իրինա Յոլյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am