Դավիթ Բեկի փողոցում րոպեների տարբերությամբ բախվել են բեռնատարներն ու մարդատարները
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկի փողոցում իրարից մի քանի մետր հեռավորության վրա բախվել են SHACMAN մակնիշի բեռնատարն ու Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, նշված վթարից մի քանի մետր այն կողմ էլ՝ մեկ այլ SHACMAN մակնիշի բեռնատար և Hyundai մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վթարներից էլ տուժածներ չկան։
