Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վահագ Ն․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակի օրն է։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին խոսքեր է հղել. «Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ... անգամ, երբ Դուք հեռու եք...
Հիշում եմ...
Կարոտում եմ շատ... ու տարեցտարի ավելի շատ եմ զգում ձեր՝ պատերազմ տեսած խաղաղ աչքերի լույսի կարիքը...
Լույսերի մեջ բնակվող իմ լավ ընկեր...»,- Instagram-ում գրել է Բարսեղյանը։
