Երևանում տնային կալանքի տակ գտնվող 37-ամյա ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն, անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։Նա նաև փորձել է խեղդել կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պարանոցի աջ և ձախ հատվածներում առաջացել են քերծվածքներ և կարմրածություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկաններին կինը հայտնել է, որ ամուսինը իր մոտ առկա ատրճանակն ուղղելով իր վրա՝ սպառնացել է սպանել իրեն, ինչն ինքը իրական է ընդունել։ Ոստիկանների կողմից առողջությանը վնաս պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Տ․ Թ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս «Գ-1» թաղամասի տներից մեկի հարակից բակում՝ աստիճանների տակ, հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարների ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Քոչարյան Անդրանի՛կ, ու՞ր ես, դե խոսիր․ Գեղամ Մանուկյան (video) Խառն են, ռոճիկ են ստանում, շոփինգ են անում. «Ջեք փոթ» ա ՔՊ-ի համար․ Իրինա Յոլյան (video) Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին (video) Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը Անուշ Միրզոյանը սարսափելի նկարներ ցույց տվեց ԱԺ ամբիոնից․․․ (video) Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը․ ինչն է իրականում հունից հանել նրան (video) Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է Երևանում տնային կալանքի տակ գտնվող 37-ամյա ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ» Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև Անհայտ կորածների հարցով համաժողովին ընդդիմադիր փաստաբանին չեն հրավիրել․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ» Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ» Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը․ «Ժողովուրդ» Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ» Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է․ «Հրապարակ» 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ» ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան «Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան Գողության հերթական դեպքերը Երևանում Տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով Կխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am