Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունները՝ պարզելու, թե իրականում ով է սկսել բախումը, ով է առաջինը ձեռք բարձրացրել որևէ մեկի վրա և ինչ հանգամանքներում է իրավիճակը վերածվել ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն է։ Մինչդեռ վերջինիս պաշտպանական կողմը պատրաստվում է քրեական վարույթի շրջանակում ներկայացնել իր հակափաստարկներն ու տեսագրությունները՝ պնդելով, որ միջադեպի հրահրողը ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն է եղել։

Մասնավորապես, ընդդիմադիր կողմի ներկայացմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը ամբիոնի մոտից վիրավորական և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ «…ձեր առաջնորդի վրա»։

Դրանից հետո, ըստ այդ վարկածի, Գառնիկ Դավթյանը մոտեցել է Չախոյանին, ով ջուրը շփել է Դավթյանի ուղղությամբ, որից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Չախոյանին։

Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Դավթյանի պաշտպանական կողմը պատրաստվում է այս հանգամանքները և տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ հիմնավորելու, որ միջադեպի նախնական հրահրումը եղել է ոչ թե Դավթյանի, այլ ՔՊ պատգամավորի գործողությունների հետևանքով։

Սակայն պատմությունը միայն այս դրվագով չի սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում պետք է հստակեցվի նաև Տարոն Չախոյանի մասնակցությունը մեկ այլ բախման։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ, ըստ տեսագրությունների վերաբերյալ ընդդիմադիր կողմի մեկնաբանության, Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին։

Հենց այս դրվագով էլ ընդդիմադիրները փորձում են հիմնավորել, որ ծեծկռտուքի ընթացքում բռնություն կիրառել է նաև ՔՊ պատգամավորը։ Նրանց մատնանշած կադրերում երևում է նաև Նարեկ Կարապետյանի ճակատի կարմրած հատվածը։

Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ի հրապարակային միջադեպի շուրջ ձևավորվել է երկու հակադիր վարկած։ Իշխանական կողմի ուշադրության կենտրոնում Գառնիկ Դավթյանի գործողություններն են, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ բախման սկիզբը դրել է Տարոն Չախոյանը՝ վիրավորանքներ հնչեցնելով և հետագայում նաև ֆիզիկական ուժ կիրառելով։

Թե կողմերից որի ներկայացրած վարկածն է համապատասխանում իրականությանը, պետք է պարզվի քրեական վարույթի շրջանակում՝ տեսագրությունների, մասնակիցների ցուցմունքների և մյուս ապացույցների համադրմամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Խառն են, ռոճիկ են ստանում, շոփինգ են անում. «Ջեք փոթ» ա ՔՊ-ի համար․ Իրինա Յոլյան (video) Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին (video) Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը Անուշ Միրզոյանը սարսափելի նկարներ ցույց տվեց ԱԺ ամբիոնից․․․ (video) Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը․ ինչն է իրականում հունից հանել նրան (video) Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է Երևանում տնային կալանքի տակ գտնվող 37-ամյա ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ» Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև Անհայտ կորածների հարցով համաժողովին ընդդիմադիր փաստաբանին չեն հրավիրել․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ» Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն․ «Ժողովուրդ» Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը․ «Ժողովուրդ» Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը գույքեր է նվեր ստացել․ «Ժողովուրդ» Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է․ «Հրապարակ» 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ» ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան «Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան Գողության հերթական դեպքերը Երևանում Տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով Կխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնում Նազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am