«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Յալթայի կոնֆերանսում Եվրոպան մասնատել են, եւ իրենք թույլ չեն տա, որ Եվրոպան մասնատվի կրկին։

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը խիստ հատկանշական է եւ նաեւ ենթատեքստային։ Ի՞նչ է նշանակում, թե Յալթայում Եվրոպան մասնատել են։ Ի՞նչն են մասնատել, ըստ էության՝ Գերմանիայից բացի։ Այո, Եվրոպան ենթարկել են բաժանարար գոտիների՝ ԱՄՆ ու ԽՍՀՄ միջեւ, բայց բուն մասնատման իմաստով՝ մասնատել են միայն Գերմանիան։

Ահա այդ իմաստով, Մերցի շուրթերով բարբառում է հենց Գերմանիայի մասնատման ենթագիտակցական վախը։ Իսկ այստեղ «նոր Յալթան» իհարկե կապ չունի, կամ կապ ունի այնքանով, որքանով Գերմանիան ինքը կարող է կիսվել, եթե նույն Մերցը եւ այն լիբերալ–գլոբալիստական թեւը, որի ըստ էության կատարածու է Մերցը այսօր, որոշեն ամեն գնով չեզոքացնել Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության առաջընթացը եւ իշխանության հեռանկարը։

Հարցն այն է, որ այդ կուսակցությունը առավել մեծ, ճնշող հեղինակություն ունի հենց Գերմանիայի արեւելյան հատվածում կամ նախկին ԳԴՀ հատվածում, ինչը ունի որոշակի սոցիալ–հոգեբանական եւ մտածողական–մշակութային խորը պատճառներ։ Եթե որոշվի Գերմանիայում կտրուկ արգելել ավելի ու ավելի պոպուլյար դարձող այդ կուսակցության առաջընթացը, ապա հենց սա կարող է բերել Գերմանիայի դե ֆակտո մասնատման։ Իսկ այդ պարագայում, իհարկե, կասկած չկա, որ «նոր Յալթայի» եռյակը կընդառաջի դրան ֆորմալ տեսք տալու հարցում։ Մերցն, անշուշտ, լավ է պատկերացնում դա, եւ հենց այդ պատճառով է, որ նա խոսում է Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից կամ քարոզչական նպատակահարմարությունից ելնելով ձեռնպահ մնալով օգտագործել բուն Գերմանիա ձեւակերպումը եւ տարածելով խոսքը Եվրոպայի վրա»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան «Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան Գողության հերթական դեպքերը Երևանում Տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով Կխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնում Նազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ Գասպարյան Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան «Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյան Թրամփը Ուկրաինայի հարցով հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների մասին «Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել` աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան Սուրեն Պապիկյա՜ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ՝ փաստերով ու թվերով «Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո» Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը «Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Ձյուն է տեղում Երկու անձ ձերբակալվել է Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ «Քոչարյանի կռուգ․․․»․ ո՞վ է եղել այդ հայը Վիսոցկու կյանքում․ Անժելա Թովմասյանը՝ Մոսկվայից (video) «Հրե՛շ սրիկա, դու երեկ ի՞նչ էիր բղավում»․ տարեց կինը խայտառակեց Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am