Կխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ խաղադաշտ վերադառնալու հարցը դեռևս անորոշ է։ Նոյեմբերի 20-ին սաուդյան «Ալ-Ահլին» սկզբունքային հանդիպում է անցկացնելու «Ալ-Նասրի» դեմ, սակայն հայ ֆուտբոլիստի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական են։

Արաբական WinWin պարբերականի հաղորդմամբ՝ Սպերցյանը դեռևս չի միացել «Ալ-Ահլիի» ընդհանուր խմբի մարզումներին, քանի որ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից։ Այնուամենայնիվ, բժշկական և մարզչական շտաբները շարունակում են հետևել նրա վիճակին, և աղբյուրը չի բացառում, որ դրական եզրակացության դեպքում կիսապաշտպանը կարող է խաղաժամանակ ստանալ հանդիպման որոշակի հատվածում։

Մյուս կողմից՝ Erem News-ը, հղում անելով լրագրող Միշալ Ալ-Օթեյբիին, նշում է, որ նոյեմբերի 19-ին ևս Սպերցյանն աշխատել է բացառապես ֆիզպատրաստության մարզչի հետ։ Աղբյուրի գնահատմամբ՝ նրա մասնակցության հավանականությունը բավականին փոքր է. «Ալ-Ահլիի» գլխավոր մարզիչ Մարինո Պուշիչը չի ցանկանում ռիսկի դիմել և մտադիր է խաղադաշտ դուրս բերել միայն ֆիզիկապես լիարժեք պատրաստ ֆուտբոլիստների։

Հիշեցնենք, որ Սպերցյանը ազդրի մերձեցնող մկանի վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտար փուլի՝ «Ալ-Սադի» դեմ խաղում, ինչի պատճառով բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով Կխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնում Նազա՛ր, դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է․ Գասպարյան «Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյան Թրամփը Ուկրաինայի հարցով հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների մասին «Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել` աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան Սուրեն Պապիկյա՜ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ՝ փաստերով ու թվերով «Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո» Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը «Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Ձյուն է տեղում Երկու անձ ձերբակալվել է Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ «Քոչարյանի կռուգ․․․»․ ո՞վ է եղել այդ հայը Վիսոցկու կյանքում․ Անժելա Թովմասյանը՝ Մոսկվայից (video) «Հրե՛շ սրիկա, դու երեկ ի՞նչ էիր բղավում»․ տարեց կինը խայտառակեց Փաշինյանին (video) Արտառոց դեպք՝ Երևանում. օտարերկրացին դիմել է իրավապահներին Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում Երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի Չինաստանի նախագահը կոչ է արել ամբողջությամբ արգելել և ոչնչացնել միջուկային զենքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am