Սուրեն Պապիկյա՜ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ՝ փաստերով ու թվերով

Սուրեն Պապիկյա՜ն,

փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով։ Իսկ փաստերը, ցավոք Ձեր օգտին չեն, ցավոք, որովհետև յուրաքանչյուր թվի հետևում զինծառայող է, որի կյանքի և անվտանգության նկատմամբ պատասխանատվությունը Ձեր ղեկավարած կառույցինն է:

Հիմա փաստեր.

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնել է, որ միայն 2026 թվականի առաջին յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության 30 դեպք։ Այս տվյալը կազմակերպությունը հրապարակել է՝ ներկայացնելով նաև ծառայության հետ կապված և չկապված դեպքերի բաժանումը։

Աղբյուրը` https://hcav.am/en/armed-forces-27-07-26/

 «Ինֆոքոմ»-ը, հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանին, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ զինված ուժերում մահվան դեպքերի թիվը հասել է 40-ի։

Աղբյուրը` https://infocom.am/10051947/

Այս հրապարակմանը հաջորդել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նոր դեպքեր։

Այսպես.

 01.10.2026 – Գորիս համայնքի դիրքերից մեկում մահացել է 20-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանը։ Նախնական տվյալներով՝ հանկարծամահություն:

Աղբյուրներ՝ https://news.am/hy/news/1065382

https://www.azatutyun.am/.../paymanagrayin.../33867941.html

 10.10.2026 – Հայտնաբերվել է Արմեն Ղազարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Աղբյուրը`

https://hy.armradio.am/archives/763303

 31.10.2026 – Հայտնաբերվել է Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Աղբյուրը` https://www.panorama.am/.../%D5%A4%D5%BA%D6%80%D5.../3172458

 18.11.2026 – Մահացել է 19-ամյա Նարեկ Բադալյանը։ Նախնական տվյալներով՝ ինքնասպանություն։

Աղբյուրը`

https://news.am/hy/news/1075854

Վերջին դեքերը հաստատված են ՊՆ-ի կողմից և «Ինֆոքոմ»-ի հրապարակած տվյալի հետ միասին կազմում են այն ցավալի թիվը, որը ես հրապարակել եմ ԱԺ ամբիոնից:

Հիմա հարցեր Պաշտպանության նախարարությանը և Սուրեն Պապիկյանին.

1. Եթե այս տվյալներն ապատեղեկատվություն են, ինչո՞ւ չեք հերքում Գլխավոր դատախազության՝ «Ինֆոքոմ»-ին տրամադրած պաշտոնական տեղեկությունը։

2. Ինչո՞ւ չեք հերքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած թվերը, որոնք նույնպես հիմնված են պաշտոնական մարմիններից ստացված տեղեկությունների վրա։

3. Եթե Ձեր վիճակագրությունն է ճիշտ, ապա ինչո՞ւ հանրությանը չեք ներկայացնում ամբողջական, դեպք առ դեպք ստուգելի տվյալներ՝ նշելով մահվան բոլոր դեպքերը և դրանց պաշտոնական դասակարգումը, ամբողջական հանգամանքները:

Սուրեն Պապիկյան, Դուք չեք կարող Ձեզ համար անհարմար թվերը հայտարարել ապատեղեկատվություն՝ առանց փաստերով պատասխանելու։

44 թիվը հերքելը հեշտ է։ Դժվարը 44 դեպքերի վերաբերյալ հանրությանը հաշվետու լինելն է՝ ներառյալ գործողությունները, որոնք պետք է իրականացնեիք և միջոցները, որոնք պետք է ձեռնարկեիք դադարեցնելու համար ոչ մարտական պայմաններում մահերի այս դաժան վիճակագրությունը:

Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ՜։ Յուրաքանչյուր մահ առանձին մարդկային ողբերգություն է, իսկ հանրությունն իրավունք ունի ստանալու ամբողջական պատասխաններ։ Տվե՜ք այդ պատասխանները։

Գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սուրեն Պապիկյա՜ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ՝ փաստերով ու թվերով «Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո» Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը «Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Ձյուն է տեղում Երկու անձ ձերբակալվել է Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ «Քոչարյանի կռուգ․․․»․ ո՞վ է եղել այդ հայը Վիսոցկու կյանքում․ Անժելա Թովմասյանը՝ Մոսկվայից (video) «Հրե՛շ սրիկա, դու երեկ ի՞նչ էիր բղավում»․ տարեց կինը խայտառակեց Փաշինյանին (video) Արտառոց դեպք՝ Երևանում. օտարերկրացին դիմել է իրավապահներին Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում Երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի Չինաստանի նախագահը կոչ է արել ամբողջությամբ արգելել և ոչնչացնել միջուկային զենքը Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից «Էս չզոհվածը երեկ մի նպատակով էր հիստերիկանում»․ Հովհաննես Իշխանյան (video) Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետո․ Պուտինը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին Փաշինյանը թող բերի հինգ նախադեպ, որ ինքը «չի քցել», պահել է խոստումը, նոր առաջարկություններ անի. Վարդանյան ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա Նիկո՛լ, դու Ալիևի «աբսլուգը չե՛ս, դու Ալիևի ոտքի տակի փալասն ես» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am