Երևանի կամերային երաժշտության կենտրոնի Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար, 79-ամյա Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին «Տելեգրամ» հավելվածի միջոցով երաժշտի հետ կապ է հաստատել անհայտ անձ, որը ներկայացել է Տիգրան Ավետիսյան անունով։ Վերջինս, չարաշահելով Էդուարդ Թադևոսյանի վստահությունը, ենթադրաբար հափշտակել է 6 միլիոն դրամ, 1780 եվրո և 41 հազար ԱՄՆ դոլար։
Դեպքի առնչությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում խարդախության հատկանիշներով համապատասխան փաստաթղթեր են կազմվել։
Հավաքագրված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
Ներկայում ոստիկանության և քննչական մարմնի աշխատակիցները համատեղ իրականացնում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ Տիգրան Ավետիսյան ներկայացած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, ինչպես նաև հափշտակված գումարը գտնելու ուղղությամբ։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը