«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ Միությունը հիշեցրել է նաև լրագրողների հետ իշխանությունների հաղորդակցության մշակույթի, խոսքի կոռեկտության և լրագրողների մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին։

Հայտարարության մեջ ասվում է.

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան հարց ուղղեց Խորհրդարանում երեկ Փաշինյանի կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այդ նիստն ուղիղ էր հեռարձակվում:

Լրագրողը ճեպազրույցում այսօր հիշեցրեց Փաշինյանի մշտական խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»,- հարցրեց լրագրողը:

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:

Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են:

Նույնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադեպ տույժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են լռեցնել լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին չեն բավարարում, ու վերջինս պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցել:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Պետության ղեկավարի պաշտոնը ոչ միայն իշխանություն է, այլև հանրային պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը ենթադրում է նաև հարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։

Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:

Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Ձյուն է տեղում Երկու անձ ձերբակալվել է Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ «Քոչարյանի կռուգ․․․»․ ո՞վ է եղել այդ հայը Վիսոցկու կյանքում․ Անժելա Թովմասյանը՝ Մոսկվայից (video) «Հրե՛շ սրիկա, դու երեկ ի՞նչ էիր բղավում»․ տարեց կինը խայտառակեց Փաշինյանին (video) Արտառոց դեպք՝ Երևանում. օտարերկրացին դիմել է իրավապահներին Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում Երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի Չինաստանի նախագահը կոչ է արել ամբողջությամբ արգելել և ոչնչացնել միջուկային զենքը Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից «Էս չզոհվածը երեկ մի նպատակով էր հիստերիկանում»․ Հովհաննես Իշխանյան (video) Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետո․ Պուտինը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին Փաշինյանը թող բերի հինգ նախադեպ, որ ինքը «չի քցել», պահել է խոստումը, նոր առաջարկություններ անի. Վարդանյան ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա Նիկո՛լ, դու Ալիևի «աբսլուգը չե՛ս, դու Ալիևի ոտքի տակի փալասն ես» (video) Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է խանութի մեջ «Լո՛խ, իսկ ի՞նչ կասեն, երբ դու այդ տարածքները հանձնես»․ Նաիրի Հոխիկյան (video) Երևան-Կապան չվերթի ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում Բագրատ Սրբազանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին ու դատախազներին (video) «Nissan»-ը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am