Սա նախագահի ձեռքից այդ իրավունքը վերցնելու նախագիծ է. Մարուքյան

Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Ներման մասին» նոր օրինագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ նշելով, որ եթե Հայաստանում դատապարտյալների ներման հետ կապված հարաբերությունները մինչև հիմա կարգավորվում էին ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ հիմա դրանք պետք է կարգավորվեն առանձին օրենքով: Ըստ այդմ, նաև ներման միջնորդություն ներկայացնելու ինստիտուտ է ամրագրվել օրենքում, այսինքն՝ նախ պետք է դատապարտյալը ներում հայցի, որից հետո միայն կարող են այլ անձինք միջնորդել: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով նախագծին, նկատեց, որ դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու նախագիծ է։ «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ նախագահին ներման միջնորդություն ներկայացնող անձը վարչապետն է: Սահմանադրության 135-րդ հոդվածը հստակ նշում է, որ ՀՀ նախագահը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Սա նախագահից ներում շնորհելու իրավունքը վերցնելու նախագիծ է: Ես կարծում եմ, որ, որ նախագահը ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը և ինքն էլ ներում շնորհի նրան և ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին և առաջարկին էլ կից ներկայացնի որոշման նախագիծ»: Արդարադատության փոխնախարարն էլ ասաց, որ ՀՀ նախագահը կարող է եռօրյա ժամկետում իրավական ակտը իր առաջարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Այս դեպքում՝ ընտրվել է, որ առաջարկություն ներկայացնող մարմինը վարչապետն է: Մարուքյանն առարկեց, որ Սահմանադրության այդ հոդվածից չի բխում, որ առաջարկություն ներկայացնողը պետք է վարչապետը լինի, կարող է Հանրային խորհրդի նախագահն առաջարկել: «Ասենք վարչապետն առաջարկել է X մարդուն ներում շնորհել, նախագահն էլ դրան համաձայն չէ, դրա ի՞նչն է վիճարկելու նախագահը ՍԴ-ում: Նախագահը ներման առաջարկությունից հետո երկու տարբերակ ունի, կամ ստորագրում է վարչապետի առաջարկը, կամ պետք է դիմի ՍԴ»,- եզրափակեց Մարուքյանը:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am