Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում

ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ապարանի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Կարեն Եղիազարյանին առնչվող քրեական գործերից մեկի դատավարությունն ավարտին է մոտենում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական հարթակից։

Եղիազարյանին առնչվող երկու քրեական գործ կա, որոնցից մեկով դատախազությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձում է պահանջում, մյուսով էլ՝ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ դեռևս 2021 թվականին տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում Ապարան Ջուր ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչ արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1․500․000 ՀՀ դրամ եկամտից։

Երկրորդ քրեական վարույթի շրջանակում Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել բացակայելու արգելքը, որն ավելի ուշ, վերացվել է։ Դատավոր Կարինե Դավթյանի վարույթով քննվող այս գործով դատավարությունն արդեն ավարտին է մոտենում։ NEWS.am–ը Datalex դատական տեղեկատվական հարթակից տեղեկացավ, որ նախորդ դատական նիստին, որը կայացել է նոյեմբերի 4-ին, կողմերը եզրափակիչ ելույթներով են հանդես եկել։ Փաստացի՝ մեկ տարի տևող դատավարությունն ավարտին է մոտենում․ առաջիկա դատական նիստերին, ամենայն հավանականությամբ, դատարանը որոշում կկայացնի։

Մյուս գործով, որը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի վարույթում, դատախազությունը պահանջում է Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 5 անշարժ և 6 շարժական գույք, 2 ընկերության բաժնեմաս՝ այդ թվում «Գնթունիք» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը և 639 279 621 ՀՀ դրամ։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել դեռևս 2023 թվականին, դատաքննությունը դեռևս շարունակվում է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 12 համայնքներում՝ այդ թվում Ապարանում։ Ապարանում, ի դեպ, առաջադրված միակ թեկնածուն գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանն է։ Նա ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների կազմած «Համերաշխություն» դաշինքով։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Հրե՛շ սրիկա, դու երեկ ի՞նչ էիր բղավում»․ տարեց կինը խայտառակեց Փաշինյանին (video) Արտառոց դեպք՝ Երևանում. օտարերկրացին դիմել է իրավապահներին Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում Երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի Չինաստանի նախագահը կոչ է արել ամբողջությամբ արգելել և ոչնչացնել միջուկային զենքը Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից «Էս չզոհվածը երեկ մի նպատակով էր հիստերիկանում»․ Հովհաննես Իշխանյան (video) Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետո․ Պուտինը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին Փաշինյանը թող բերի հինգ նախադեպ, որ ինքը «չի քցել», պահել է խոստումը, նոր առաջարկություններ անի. Վարդանյան ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա Նիկո՛լ, դու Ալիևի «աբսլուգը չե՛ս, դու Ալիևի ոտքի տակի փալասն ես» (video) Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է խանութի մեջ «Լո՛խ, իսկ ի՞նչ կասեն, երբ դու այդ տարածքները հանձնես»․ Նաիրի Հոխիկյան (video) Երևան-Կապան չվերթի ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում Բագրատ Սրբազանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին ու դատախազներին (video) «Nissan»-ը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար Նիկո՛լ, Պուտինը հենց վինտիլը փակեց, էդ գազը «լցվելու է բերանդ»․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ» Կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Արամ Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին (video) Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am