Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ միջուկային զենքը պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի, քանի որ այն մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Միջուկային զենքը մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր է։ Այն անհրաժեշտ է ամբողջությամբ արգելել և ոչնչացնել՝ ի վերջո միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու համար»,- ասել է Սի Ցզինպինը։
Նա ընդգծել է, որ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և այն երբեք չպետք է սկսվի։ Հետևաբար, անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ թույլ չտալու համար դրա բռնկումը։
Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ ԱԽՏ գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունենում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի` պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները, Մոսկվան, Վաշինգտոնը և Պեկինը գնացել են «անսովոր որոշման»՝ նախապես չձևավորելով հանդիպման օրակարգը։ Միևնույն ժամանակ, Կրեմլից հայտնել էին, որ որոշ թեմաներ, այնուամենայնիվ, համաձայնեցվել են, սակայն առաջնորդներին թողնվել է ազատ քննարկումների և կարծիքների փոխանակման հնարավորություն։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը