Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է խանութի մեջ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Պիոներ» օրիգինալ ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել է 4 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոմեքենաներից «Mercedes G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոպահեստամասերի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, ըստ տեղեկությունների, մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու, ինչպես նաև տուժած՝ ավտոպահեստամասերի սրահի տիրոջ ինքնությունը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Փաշինյանը թող բերի հինգ նախադեպ, որ ինքը «չի քցել», պահել է խոստումը, նոր առաջարկություններ անի. Վարդանյան ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա Նիկո՛լ, դու Ալիևի «աբսլուգը չե՛ս, դու Ալիևի ոտքի տակի փալասն ես» (video) Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է խանութի մեջ «Լո՛խ, իսկ ի՞նչ կասեն, երբ դու այդ տարածքները հանձնես»․ Նաիրի Հոխիկյան (video) Երևան-Կապան չվերթի ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում Բագրատ Սրբազանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին ու դատախազներին (video) «Nissan»-ը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար Նիկո՛լ, Պուտինը հենց վինտիլը փակեց, էդ գազը «լցվելու է բերանդ»․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ» Կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Արամ Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին (video) Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․Հրապարակ Ինչ երևելի հայեր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը․ Անժելա Թովմասյան (video) Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն Զուրաբյան Պատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն Հարի Մե՞զ եք դավաճանության մեջ մեղադրում․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի «երեսին նետեց փաստերը» (video) Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. գեներալի դուստրը տեսանյութ է տարածել Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մոսկվայի հայկական գերեզմանատան գաղտնիքները ․ Անժելա Թովմասյան (video) «Գազի գինը հենց բարձրացավ, ինչքա՞ն է կազմելու գնաճը․ ուղիղ պատասխան տվեք»․ Ղազարյանը՝ ԿԲ նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am