ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։

Նա նշել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ բանակցություններ վարելու «Կամեցողների կոալիցիայի» երկրների հանդիպման շրջանակում։

«Այս ուղևորության ընթացքում մեր առաջնահերթություններն են ավելի սերտորեն համակարգել գործողություններն Ուկրաինայի և Եվրոպայի հետ, աշխատել տևական խաղաղության առանցքային տարրերի շուրջ միասնական դիրքորոշման մշակման վրա և համատեղ պատրաստել օրակարգն ու առաջարկել բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը», – գրել է Քուշները X հարթակում։

Նա հավելել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև, թե ինչպես կարող է «Կամեցողների կոալիցիան» նպաստել պատերազմից հետո անվտանգության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում՝ «Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքների ապահովմանը և ավելի լայն շրջանակի ստեղծմանը, որը կամրապնդի Եվրոպայի կայունությունը և կնվազեցնի ապագա հակամարտությունների վտանգը»։

Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին կայացել են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի միջև։ Նոյեմբերի 12-ին Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Այնուհետև նույն օրը նրանք Դուբլինում հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկու հետ և խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի, Եվրամիության, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Երևան-Կապան չվերթի ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում Բագրատ Սրբազանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին ու դատախազներին (video) «Nissan»-ը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար Նիկո՛լ, Պուտինը հենց վինտիլը փակեց, էդ գազը «լցվելու է բերանդ»․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ» Կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Արամ Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին (video) Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․Հրապարակ Ինչ երևելի հայեր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը․ Անժելա Թովմասյան (video) Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն Զուրաբյան Պատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն Հարի Մե՞զ եք դավաճանության մեջ մեղադրում․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի «երեսին նետեց փաստերը» (video) Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. գեներալի դուստրը տեսանյութ է տարածել Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մոսկվայի հայկական գերեզմանատան գաղտնիքները ․ Անժելա Թովմասյան (video) «Գազի գինը հենց բարձրացավ, ինչքա՞ն է կազմելու գնաճը․ ուղիղ պատասխան տվեք»․ Ղազարյանը՝ ԿԲ նախագահին (video) Փաշինյանի յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, բա դու Ալիևի ու Էրդողանի ինչն ես քորում» (video) «Չփորձե՛ք Նիկոլից շիզոֆրենիկ սարքել․․․»․ Անժելա Թովմասյան (video) Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է Ուղիղ ասե՛ք՝ որո՞նք են այսօր մեր տնտեսության հիմնական ռիսկերը․ Հայկ Ֆարմանյանը՝ ԿԲ նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am