Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա
Ամբողջ խնդիրն այն է, որ ինքը վիրավորում է, դուք՝ վիրավորվում։ Ասում է՝ «թալանչի բարերար», սկսում եք ապացուցել, որ մեղադրանքն անհեթեթ է, ասում է՝ «արջ քորող», վրդովվում եք, թե էդ ի՞նչ է նշանակում։
Նայեք՝ ինքը իրեն ոնց է պահում։ Ասում եք՝ Ալիևի աբսլուգ, ուսերն է թափ տալիս, թե բուլդոզերով էլ լինի՝ Ալիևի սահմանադրությունը անցկացնելու եմ։ Ասում եք՝ դավաճան, ձև է անում, թե չի լսել։ Ասում եք՝ բռնապետ, հաջորդ օրը նոր ջոկատ է ուղարկում ձեր տներ։
Ինքը չի վիրավորվում, չի նեղանում, չի ամաչում։ Ինքը բոլոր որակումների հետ հաշտ է։ Ուղղակի առաջ է գնում՝ ձևացնելով, թե ոչինչ չի եղել։ Նույնիսկ այն փաստը, որ գողացած ձայներով 49 տոկոս է հավաքել, իրեն չի անհանգստացնում։ Ինքն իր մասին էդ ամենը ձեզնից լավ գիտի և դրա հետ հաշտ է։
Ինձ մենակ մի բան է հետաքրքրում․ էդքան վարկաբեկված մարդու ասածն ինչո՞ւ է ձեզ վրա ազդում։ Էդ ի՞նչ հեղինակություն կամ արժեհամակարգ ունի էդ մարդը, որ դուք ուզում եք իրեն ապացուցել, թե իր կարծիքը ձեր մասին թյուր է կամ անարդար։
ՀԳ։ Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա։ Անգամ հարց չունենք իրեն՝ ազգովին։ Իր դիագնոզը վաղուց դրված է և ոչ մեկի համար գաղտնիք չէ։
Զառա Մարգարյանի գրառումը
