Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն Զուրաբյան

Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել՝ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման. քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«НО ДЕНЬГИ ВПЕРЕД! Փաշինյանն ընդդիմությանն առաջարկ է արել։

«Ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»։

Եթե չիմանայինք, թե ով է առաջարկ անողը, սա կարող էր դիտվել որպես կառուցողական առաջարկ և՛ ընդդիմությանը, և՛ մեր հանրությանը։ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման։

Բայց մենք գիտենք, թե ով է այս առաջարկն անողը։

1. Նա այն մարդն է, որը մեզ երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է խաղաղություն և երկու անգամ մեր գլխին բերել է աղետալի պատերազմ։

2. Նա այն մարդն է, որը մեզ խաբել է 2019 թվականին՝ ասելով, որ բանակցությունների սեղանին չկա խաղաղության առաջարկ, թաքուն մերժել է այդ հայանպաստ և Արցախը դե ֆակտո անկախ պահող առաջարկը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու մեր ժողովրդին քշել դեպի նախապես կանխորոշված պարտություն։

3. Մի մարդ, որն ամբողջ ժողովրդին խաբում էր, թե «մարտերը Շուշիում» շարունակվում են, երբ արդեն ստորագրում էր կապիտուլյացիան։

4. Սա ասում է մի մարդ, որը 2026 թվականի ԱԺ ընտրություններում զանգվածային կեղծիքներով, ընդդիմադիրների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներով և ԿԸՀ-ի կատարած մանդատագողությամբ յուրացրել է իշխանությունը Հայաստանում, հետևաբար պատրաստ է կեղծել նաև իր իշխանության համար այս ճակատագրական հանրաքվեն։

Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք։ Մարդկությունը վաղուց ունի նման դեպքերի համար նախատեսված բաղադրատոմսը՝ «Можно, но деньги — вперед!» (Ով չգիտի, թող գուգլ անի այս նախադասությունը)։

Հետևաբար, ո՞րը կլիներ ճիշտ կոնտր-պատասխանն այս «առաջարկին»։

1. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԱԺ խմբակցությունների համաձայնությամբ ընտրվում է նոր վարչապետ։

2. Ընտրվում է ԿԸՀ-ի նոր՝ փոխադարձ վստահություն վայելող կազմ, որն ի վիճակի է երկրում մաքուր հանրաքվե անցկացնել։

3. Բոլոր քաղբանտարկյալներն ազատվում են, որ ապահովվեն հանրաքվերի անցկացման ժողովրդավարական նորմերը:

4. Հանրաքվեի է դրվում միայն մեկ հարց՝ արդյո՞ք Սահմանադրության տեքստից պետք է հեռացվի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Այլ հարցերի քննարկումն այս պահին նշանակում է սահմանադրական որևէ բարեփոխում պատանդ դարձնել մի հարցի, որն իրականում Ալիևի պահանջի կատարմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միակ նպատակն է։

Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ»,- նշել է նա։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Արամ Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին (video) Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․Հրապարակ Ինչ երևելի հայեր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը․ Անժելա Թովմասյան (video) Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն Զուրաբյան Պատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն Հարի Մե՞զ եք դավաճանության մեջ մեղադրում․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի «երեսին նետեց փաստերը» (video) Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. գեներալի դուստրը տեսանյութ է տարածել Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մոսկվայի հայկական գերեզմանատան գաղտնիքները ․ Անժելա Թովմասյան (video) «Գազի գինը հենց բարձրացավ, ինչքա՞ն է կազմելու գնաճը․ ուղիղ պատասխան տվեք»․ Ղազարյանը՝ ԿԲ նախագահին (video) Փաշինյանի յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, բա դու Ալիևի ու Էրդողանի ինչն ես քորում» (video) «Չփորձե՛ք Նիկոլից շիզոֆրենիկ սարքել․․․»․ Անժելա Թովմասյան (video) Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է Ուղիղ ասե՛ք՝ որո՞նք են այսօր մեր տնտեսության հիմնական ռիսկերը․ Հայկ Ֆարմանյանը՝ ԿԲ նախագահին (video) Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել «Անահիտ Ավանեսյա՛ն, էս փողերը դու ես լափել». Աշոտ Անդրեասյան (video) Մաhը հայկական կալանավայրում հարցեր է առաջացնում, որոնք Եվրոպան չի կարող անտեսել. EU Today Գնա՛, Մհեր Գրիգորյանին հարցրա․․․ Փաշինյանը «գժվեց», երբ Վարդևանյանը Սամվել Կարապետյանի անունը տվեց (video) Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում «ՍԻԹԻ»-ում խախտումներ են արձանագրվել. հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել . ՍԱՏՄ Սու՛տ եք խոսում․ Լիլիթ Գալստյանը՝ Ժաննա Անդրեասյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am