Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Գյուլերի խոսքով՝ մինչև սեփական արտադրության կործանիչների անհրաժեշտ քանակի ապահովումը Թուրքիան շարունակելու է իր ռազմաօդային ուժերը համալրել արտասահմանյան արտադրության ինքնաթիռներով։ Այս համատեքստում ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայի համար արտադրված 6 հատ «F-35» կործանիչների մատակարարման շուրջ, իսկ «F-16 Block 70» կործանիչների ձեռքբերման ծրագիրը շարունակում է իրականացվել։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայից նախատեսվում է ձեռք բերել 20 «Eurofighter Typhoon» կործանիչ և 12 «C-130J» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Վերջիններիս առաջին երկու միավորները Թուրքիան ակնկալում է ստանալ 2026 թ. վերջին։
Նախարարը նաև նշել է, որ արագացվելու են «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ), անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ տեղական պաշտպանական նախագծերի աշխատանքները։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը