«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության գլուխը, ով դեռ չի կարգավորել նոպաները, լրագրողների հետ հարցուպատասխանին կրկին «Քոչարյանացավի» սրացում ունեցավ․ բերելով օրինակ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներից՝ ասում է, թե Քոչարյանը գիտեր, որ ամսում ինչքան վառելիք է ներմուծվել, ու դա փորձում է բացասական լույսի ներքո ներկայացնել։
Ամոթ չունենալը սրանց ազատել է շատ խնդիրներից, ու նրանք ստեղծել են միջավայր, որտեղ կարող է հիմարն էլ, անտեղյակն էլ կառավարի, ոչ մի թվի ու ցուցանիշի չտիրապետի։ Եվ դրա վառ ապացույցն այն է, որ բյուջեի հիմնական պատասխանատուն սկի բյուջեի հիմնական ցուցանիշին՝ պակասորդի թվին չի տիրապետում, կամ էլ տիրապետում է, բայց քաղաքականապես ձեռնտու չէ այդ ահազդու թիվը հրապարակելը։
Իսկ երկրի ղեկավարը, այո՛, ավելի լավ է ճշգրիտ թվերի տիրապետի, քան սրիկայաբար պատերազմի զոհերի թիվը պլյուս-մինուս 50-ով չափի»։
