Ծինփինը, Պուտինը և Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանի Շենժեն (Shenzhen) քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին նախատեսված է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սա պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն է, նախկինում երբևե երեք տերությունների ղեկավարները համատեղ հանդիպում չեն ունեցել: Քաղաքագիտական շրջանակներում արդեն բավականին երկար ժամանակ է, որ շրջանառվում է «Նոր Յալթա» եզրույթը, որով փորձ է արվում բնութագրել Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո՝ երեք տասնամյակ ձգվող անկայունության ժամանակաշրջանի ավարտը:

Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու իրենց պատրաստակամության մասին: Նրանք մեկ հարցում միասնական են. ժամանակն է վերականգնել կայուն միջազգային կարգը ազդեցության գոտիների բաժանման և նոր միջպետական հիերարխիայի հաստատման հարցում: Սակայն 1945 թ. Յալթայում իրավիճակը պարզ էր, հակառակորդ Գերմանիան ջախջախված էր և կապիտուլացված, անգլո-ամերիկյան և խորհրդային զորքերը հանդիպել էին բաժանարար գծում: Կողմերը դեռևս բարեհամբյուր և զիջողական էին միմյանց նկատմամբ, որովհետև առջևում Ճապոնիայի ջախջախման համատեղ գործողությունն էր:

Ցավոք նոր ուրվագծվող ներկա «Նոր Յալթան» դեռևս կանգնած է չլուծված բարդ խնդիրների առջև, որոնք բարդացնելու են են նրա կայացումը: Փորձեմ թվարկել դրանք .

1. ԱՄՆ պատերազմը Իրանի դեմ մնում է անավարտ, անհայտ է նրա ավարտի ժամկետը և արդյունքները, որոնց մասին տարակարծություններ կան միակ դաշնակից Իսրայելի հետ: 2. Շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, որի արդյունքներից է կախված Ռուսաստանի գլոբալ դերակատարման ապագան:

3. Չինաստանը ձգտում է հնարավորինս ձերբազատվել իրանական և ուկրաինական թնջուկների մեջ միախառնվելուց, գերակա պահելով տնտեսական ծավալապաշտության ճանապարհների հարթումը:

4. Չինաստանի դիրքորոշումը հուշում է, որ եռակենտրոն աշխարհակարգը կկայանա, երբ ԱՄՆ իր մեջ կամք և համարձակություն ունենա ի վերջո համաձայնվել չխոչընդոտելու Թայվանի վերամիավորմանը մայր հայրենիքին:

5. ԱՄՆ թիկունքը թուլացնում է Եվրոպական Միության առաջատար պետությունների և Մեծ Բրիտանիայի հետ բավականին սուր տարակարծությունները միջազգային հակամարտությունների և հատկապես ուկրաինական հարցերում:

6. Եռաբևեռ աշխարհակարգին կասկածամտորեն են վերաբերվում կարևոր ուժային կենտրոններ՝ ԵՄ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան: Տարածաշրջանային մակարդակներում հատկապես Թուրքիան, Իսրայելը, Իրանը և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը:

Հիշեցնեմ, որ Հանդիպումը նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկումների կարևոր թեմաներից են լինելու միջազգային անվտանգությունը և միջուկային զինաթափումը»։

 
դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ալիևը վիզդ քաշելու ա ու շպրտի. դու հլը սպասի». Աշոտ Անդրեասյան (video) Կրկին «Քոչարյանացավի» սրացում ունեցավ. ամաչել է պետք, ոչ թե հրճվել. Նարեկ Մանթաշյան Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը. ինչ է հայտնի եռակողմ հանդիպումից Դե հլը փորձվի՛ր․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հիստերիային (video) Ծինփինը, Պուտինը և Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու մասին. քաղաքագետ На наших плечах огромная ответственность: Речь Путина (video) Մի պատմություն պատմեմ՝ ոնց էր Փաշինյանը երազում Մանվել Գրիգորյանի կողքին կանգնել․ Մանուկյան (video) Ավանեսյա՛ն, «լեզուդ քաշիր․․․ դիակներով պարկերը մոռացե՞լ ես, սրիկա՛» (video) «Ես ձեզ դատի եմ տալու»․ լրագրողը՝ Փաշինյանին (video) «Մեկ է քեզ հեռացնելու՛ ենք»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը հրաժարվեց Աննայից․․․ (video) «Եղկելի՛ ես, փախածնե՛ր»․ լրագրողի ցույց տված նկարներից Փաշինյանն ընկնավորվեց (video) Փաշինյանը սկսեց գոռալ․ Լրագրողը Փաշինյանից ձայնագրություն միացրեց․․․ (video) Փաշինյանը նորից ինքնատիրապետումը կորցրեց․ «Դուրսպրծուկնե՛ր, ես չեմ հանդուրժելու» (video) Ինչ են քննարկելու Պուտինի հետ «Ձեր ասածն ասնավանի չի»․․․ ինչ են փոխանցել գողականները Փաշինյանին (video) Որտե՞ղ է ապրում Աննա Հակոբյանը «Դե ասա՛ Նիկո՛լ, ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց վիճակի մեջ ես»․ Նարեկ Կարապետյանը «պատին դեմ տվեց» (video) Եղանակն՝ առաջիկա օրերին Հիմա ո՞ւր է պատրաստվում գնալ Փաշինյանը Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա. ինչպե՞ս ճիշտ գործել սուր շնչառական վարակի դեպքում Փաշինյանն էլ է խոստովանում, որ իրեն չեն վստահում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am