Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա. ինչպե՞ս ճիշտ գործել սուր շնչառական վարակի դեպքում

Ինչպե՞ս ճիշտ գործել սուր շնչառական վարակի դեպքում. Առողջապահության նախարարությունը ներկայացրել է քայլերը։

Ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթահոսություն, ընդհանուր թուլություն․ սրանք սուր շնչառական վարակներին բնորոշ ամենատարածված ախտանշաններից են։

Փակ տարածքներում հաճախակի և երկարատև շփումները, ոչ բավարար օդափոխությունը և շնչառական վարակների սեզոնային ակտիվությունը նպաստում են վարակների տարածմանը։ Կարևոր է իմանալ՝ ինչպես վարվել հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում՝ պաշտպանելով և՛ սեփական, և՛ շրջապատի մարդկանց առողջությունը։

Հիվանդության ախտանշանների դեպքում մնացե՛ք տանը և սահմանափակե՛ք շփումները՝ նվազեցնելով վարակի տարածման հավանականությունը։

Օգտագործե՛ք բավարար քանակությամբ հեղուկներ։ Բավարար հանգիստն ու հեղուկների ընդունումը նպաստում են օրգանիզմի վերականգնմանը։

Պաշտպանե՛ք շրջապատի մարդկանց։ Անհրաժեշտ շփումների դեպքում կրե՛ք դիմակ, պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար օդափոխե՛ք փակ տարածքները և հնարավորության դեպքում պահպանե՛ք սոցիալական հեռավորություն։

Ախտանշանների դեպքում դիմե՛ք բժշկի և մի՛ զբաղվե՛ք ինքնաբուժմամբ:

Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա։ Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկների կիրառումը կարող է վնասել առողջությունը և նպաստել հակամանրէային կայունության զարգացմանը։

Մի՛ մոռացեք կանխարգելման մասին

Ավելի հաճախ օդափոխե՛ք փակ տարածքները, օրինակ՝ բացելով պատուհանները, որպեսզի օդը շրջանառվի և դրա որակը բարելավվի։

Խուսափե՛ք մարդաշատ փակ տարածքներից։

Հազալիս կամ փռշտալիս քիթն ու բերանը ծածկե՛ք անձեռոցիկով և օգտագործելուց հետո այն նետե՛ք աղբամանի մեջ։

Պարբերաբար մաքրե՛ք ձեռքերը։

Պարբերաբար մաքրե՛ք այն մակերեսները, որոնց հաճախ եք դիպչում։

Գրիպի դեմ ամենամյա պատվաստումը գրիպի և դրա ծանր բարդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներից է, հատկապես՝ ռիսկի խմբերում ընդգրկված անձանց համար։

Ճիշտ վարքագիծը ոչ միայն օգնում է պահպանել առողջությունը, այլև նվազեցնում է վարակի տարածման վտանգը։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ձեր ասածն ասնավանի չի»․․․ ինչ են փոխանցել գողականները Փաշինյանին (video) Որտե՞ղ է ապրում Աննա Հակոբյանը «Դե ասա՛ Նիկո՛լ, ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց վիճակի մեջ ես»․ Նարեկ Կարապետյանը «պատին դեմ տվեց» (video) Եղանակն՝ առաջիկա օրերին Հիմա ո՞ւր է պատրաստվում գնալ Փաշինյանը Հիշե՛ք՝ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա. ինչպե՞ս ճիշտ գործել սուր շնչառական վարակի դեպքում Փաշինյանն էլ է խոստովանում, որ իրեն չեն վստահում Ուղիղ բան եմ առաջարկում ընդդիմությանը․ այն կավարտվի իմ հեռացմամբ․ Փաշինյանի բլեֆը (video) Փաշինյանը պատասխանի է սպասում «Հա՛, գնում եմ Պուտինի մոտ»․ Փաշինյանը՝ «թքածը լիզելու ճանապարհին» (video) Վերլուծությամբ պետք է գրի իր սեփական տեքստը․ Ժաննա Անդրեասյանն ընդունելության նոր կարգի մասին «Հանցագործնե՛ր․․․ժողովուրդ սրանք չե՛ն ներվելու․․․»․ Արեգա Հովսեփյանը Փաշինյանի «աչքը մտցրեց» փաստերը (video) Թուրքական կողմի հետ նախատեսվում է երկրորդ կամուրջը կառուցել Կառավարությունը հաստատել է Ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան (video) Չփորձվե՛ք ինձ դիտողություն անել․ Էդգար Ղազարյանը՝ Ժաննա Անդրեասյանին (video) «Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico Լևոն Քոչարյանը հոգեբույժ է փնտրում Փաշինյանի համար (video) «6 տարի է զոհվում, զոհվում ու չեք զոհվում»․ լեզվակռիվ Աննա Գրիգորյանի և Փաշինյանի միջև (video) Ղազինյանը՝ Փաշինյանին․ «Զսպե՛ք ձեզ, պրոբլեմ ունեք, դրանի՞ց ա» (video) Երբ կունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում Դե հիմա ինձ ուշադիր լսե՛ք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Անահիտ Ավանեսյանին (video) «Ո՞ւմ են ուղղված Փաշինյան Նիկոլի «հեղափոխություն անելու» կոչերը»․ Կարեն Հեքիմյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am