«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
Եվրոհանձնաժողովը, որը հանդես է գալիս ԵՄ երկրներում կիբերանվտանգության պահանջների խստացման օգտին, ինքն է դարձել լայնածավալ հաքերային հարձակման զոհ։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Միջադեպը կարող էր հանգեցնել անձնական տվյալների զգալի ծավալի վտանգման, աշխատակիցներին զրկել աշխատավարձերի և արձակուրդների վերաբերյալ տեղեկություններ մուտքագրելու հնարավորությունից և ստիպել բարձրագույն ղեկավարությանը ճգնաժամը քննարկել շաբաթական նիստի ընթացքում», — նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տեղեկություններով՝ հաքերներն օգտագործել են արհեստական բանականության հիմքով հանրամատչելի գործիք, որը նախատեսված է համակարգչային համակարգերում խոցելիությունների հայտնաբերման համար։ Եվրոհանձնաժողովը ստիպված է եղել ժամանակավորապես անջատել մի շարք հավելվածներ, այդ թվում՝ աշխատաժամանակի հաշվառման, արձակուրդների, աշխատավարձերի և բժշկական ծախսերի փոխհատուցման համակարգերը։
