«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեւանի քաղաքապետը հայտարարում է, թե գլխավոր խնդիրը մեքենաների քանակն է եւ դա պետք է նվազեցնել։
Օրինակ, որ պետք է ավելացնել ճանապարհները, դա չի քննարկվում։ Դե, դա պահանջում է ավելի ստեղծարար եւ կառուցողական ջանք, իսկ դա ավելի դժվար է։ Ավելի հեշտ է թուղթ ու գրիչով նստել ու գիծ քաշել մեքենաների վրա, սահմանել օրինակ «համբալների» կատեգորիաներ՝ անունը դնելով իհարկե «եվրաստանդարտներ», ու գնալ առաջ։
Այո, քաղաքում մեքենաների թիվն ավելացել է էապես։ Իսկ ավելացե՞լ են արդյոք այդ մեքենաներին սպասարկող ենթակառուցվածքները։ Բացարձակապես։ Խոսքն իհարկե փողոցների ասֆալտաջուր նորոգումների մասին կամ մի երկու նեղային փողոց իբրեւ թե «բեռնաթափողի» անվան տակ անիմաստ նորոգելու մասին չէ։
Խոսքը հիմնարար ճանապարհային ենթակառուցվածքի մասին է։ Փոխարենը, գոյություն ունեցող սուղ ճանապարհների որակն էլ տարեցտարի դառնում է խայտառակ։
Կամ, պետք է լուծենք ավտոբուսների ազատ երթեւեկելի ամբողջական երթուղու հարց, ասում է նա։
Մինչ այդ հարցը լուծելը, նախ լուծեք ավտոբուսների բավարար քանակի հարց, որ մարդիկ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսում տեղի համար մարտերում չստանան հոգեկան կամ նյարդային այլ հիվանդություններ։ Ինչ տարբերություն՝ ավտոբուսը ազատ է հասնում տեղ, թե խցանումով, եթե մարդիկ տեղ չեն գտնում ավտոբուսում, կամ ստիպված են տեղի համար պայքարում հաղթահարել նույնիսկ բարոյական որոշակի նորմեր, եթե չեն ուզում մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մնալ կանգառում։
Այլապես, կարելի է անգիրի նման կրկնել՝ մեքենաներն ավելացել են, պետք է պակասեցնել։
Իսկ, եթե այդուհանդերձ սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից, պարոնայք։ Չգիտեմ, թե ինչ բարձր եվրաստանդարտների են ձեր մեքենաները, բայց այստեղ հարցը մարդկային ու բարոյական ստանդարտն է՝ սկսո՞ւմ եք պակասեցնել, ուրեմն սկսեք ձեզանից, կանգնեք կանգառներում, նստեք ձեր ավտոբուսները, գնացեք ձեր աշխատավայր, հետո սահմանափակեք մյուս քաղաքացիների մեքենա վարելու հնարավորությունը»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հաջորդ ամիս գնում եմ Ադրբեջան․․․ Ալեն Սիմոնյան (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը Փաշինյանին «ճզմում է»․ մшհ բանակում․․․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) «Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան «Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ (video) Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ» 38 և 46 տարեկան տղամարդիկ գողացել են համաքաղաքացու մեքենան Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը վկա Մեզ շրջապատող տարածաշրջանները պատրաստվում են նոր բախումների Մոսկվան արմատական է տրամադրված Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ» Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել. «Հրապարակ» Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում. մանրամասներ Սեդա Ղուկասյանը նշանակվել է Բանակցություններին կմասնակցեն երկու երկրների մի քանի ներկայացուցիչներ․ Ուշակովը մանրամասներ է հայտնում Մարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից» Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար «Փաստ». Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը «Ժողովուրդ». Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի «Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am