ՌԴ քաղաքացին Բաքվի հանձնարարությամբ ռմբակոծել է Հայաստանի տարածքը․ դատավարություն՝ Երևանում

1994 թվականի փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 ինքնաթիռը կեսօրին ներխուժել էր ՀՀ օդային տարածք, ռմբակոծել էր Վարդենիսի շրջանի Սոդք ավանի մոտակայքում գտնվող ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի և ավանը սնուցող էլեկտրաենթակայանի միջև ընկած ամայի տարածքը: Մարտական առաջադրանքը, պարզ է, ոչ թե այդ ամայի տարածքի, այլ՝ ֆաբրիկայի ու ենթակայանի ռմբակոծությունն էր, որով ստրատեգիական վնաս կհասցվեր Հայաստանին: Օդաչուն վրիպել էր: Ռմբակոծության հետևանքով զոհեր, ավերածություններ չէին եղել: Երբ օդաչուն ռմբակոծությունն ավարտել էր, շրջադարձ էր կատարել, որ հեռանա ՀՀ օդային տարածքից, բայց նրա ինքնաթիռն արդեն հայտնվել էր հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հսկողության տակ: Օդաչուի համար պարզ էր, որ թակարդն է ընկել՝ միացել էր հատուկ ազդանշանային համակարգը: Մինչ օդաչուն ճողոպրելու փորձեր էր արել, հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հաշվարկի հրամանատար Արտավազդ Փիլիպոսյանի արձակած հրթիռը նպատակակետին էր հասել՝ շարքից հանել էր թշնամու ինքնաթիռը: Օդաչուն հասցրել էր ինքնանետվել խոցված ինքնաթիռից: Ինքնաթիռը ջախջախվել էր մոտակա լեռան ստորոտում: Վարդենիսի շրջանի երկրապահ ջոկատի մարտիկները հայտնաբերել ու գերել էին օդապարիկի մեջ խճճված օդաչուին: Պարզվել էր՝ ադրբեջանցի չէ: Վարձկան է: 45 տարեկան Մարատ Իշկնեևը ազգությամբ թաթար էր, Ռուսաստանի քաղաքացի, կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությունը՝ կործանիչ օդաչու: Ծառայել էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: 1990 թվականին առաջին կարգի օդաչու Իշկնեևը կապիտանի կոչումով անցել էր կենսաթոշակի, բնակություն էր հաստատել Ալթայի երկրամասի Նովոալթայսկ քաղաքում: Ամուսնացած էր: Խնամքին՝ երկու անչափահաս երեխա: 1993 թվականին ծանոթներից մեկից տեղեկացել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար վարձկան օդաչուներ են հավաքագրում: Մեկնել էր Բաքու, ծանոթացել էր պայմաններին: 1993 թվականի օգոստոսից նա պայմանագրով ծառայել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերում: Ամսական ստացել էր 1000 դոլար, յուրաքանչյուր մարտական թռիչքի համար՝ 250 դոլար: Ծառայել էր Շամխոր քաղաքի մոտ գտնվող՝ Դալյարի N442 զորամասում: «ՄԻԳ- 21» ինքնաթիռով մարտական առաջադրանքներ էր կատարել: 1993 թվականի հոկտեմբերի 10-ին նրան շնորհվել էր մայորի կոչում: ՀՀ գերագույն դատարանում Իշկնեևը պնդում էր, որ մայորի կոչման իրականում չի արժանացել, ընդամենը կեղծել է սեփական փաստաթղթերը: Իշկնեևը փորձում էր ցուցադրել, թե ադրբեջանական զորամասում օրինակելի ծառայություն չի կատարել, չի խրախուսվել… Բայց նրա վարձկանական ընթացքն այլ բանի մասին էր վկայում: 1994 թվականին Մարատ Իշկնեևը նոր պայմանագիր էր կնքել ադրբեջանցիների հետ, ըստ այդ պայմանագրի՝ յուրաքանչյուր մարտական թռիչքի համար պետք է ստանար  300 դոլար… ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ժամանակ Մարատ Իշկնեևը փորձում էր թաքցնել իր կատարած մարտական թռիչքների իրական թիվը, պնդում էր, թե ծառայության ընթացքում կատարել է ընդամենը… չորս մարտական թռիչք: 1994 թվականի փետրվարի 17-ին նա օդ էր բարձրացել, որ կատարի հերթական մարտական թռիչքը՝ ավերածություն պատճառի հայկական հողի վրա: Բայց նրա ինքնաթիռը կործանվել, իսկ ինքը խճճվել էր պարաշյուտի մեջ հենց հայկական հողի վրա… ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ընթացքում վարձկան օդաչուն պնդում էր, թե ինքը Հայաստանի օդային տարածք չէր մտել, իր առաջադրանքը եղել էր Քելբաջարի շրջանի Մեծ ու Փոքր Յանշաղ գյուղերի ռմբակոծումը՝ ադրբեջանական մի զորամաս շրջապատումից ազատելու համար: Այն հարցերին՝ հատկապես ո՞ւր պիտի նետեր ռումբերը, գիտե՞ր, թե որտեղ է գտնվում շրջապատման մեջ ընկած ադրբեջանական զորամասը, որպեսզի հանկարծ ադրբեջանցիներին չռմբակոծի, Իշկնեևը պատասխանում էր, թե իրեն հանձնարարել են, որ ռմբակոծի հիշյալ գյուղերի տարածքն ընդհանրապես: Այն հարցին՝ այդպես ռմբակոծելու դեպքում կարող էր և ոչնչացնել այն զորամասը, որը փորձում էր ազատել շրջապատումից, Իշկնեևը պատասխանում էր ուսերը թոթվելով՝ իսկական վարձկանի անտարբերությամբ: Հայկական կողմին դուր գալու համար Իշկնեևը նշում էր, թե ադրբեջանական կողմում կապը վատ է, հրաման տվողներն իրենք էլ չգիտեին ստույգ՝ որտե՞ղ է գտնվում շրջապատման մեջ ընկած զորամասը, ընդհանրապես՝ այնտեղ խելոք մարդիկ քիչ են… Իշկնեևը ամբողջ դատական քննության ընթացքում փորձում էր համոզել, թե ինքը Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չի կատարել, իսկ որ վարձկան է՝ ի՞նչ կա որ, վարձկանությունը շատ տարածված է… Դատաքննությանը հրավիրվել էր գնդապետ Բորիս Բաբայանը, ով մասնագիտական հարցերի միջոցով լիովին հերքեց Իշկնեևի առաջ քաշած վարկածը… Մարատ Իշկնեևի անձը բնութագրող տվյալները հետազոտելիս դատարանը հրապարակեց մինչև թոշակի անցնելը՝ վերջին չորս տարվա նրա ծառայողական բնութագիրը՝ ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության ընթացքում: Բնութագիրը խիստ բացասական էր՝ նա անկարգապահ էր եղել, ինքնակամ բացակայել էր ծառայությունից, խախտումներ էր թույլ տվել, «դրսևորել էր խաբեբայի հակումներ»: Ըստ բնութագրի՝ Իշկնեևը մինչև անգամ օդային խուլիգանություն էր կատարել: Նախագահող դատավորը հարցրեց Իշկնեևին՝ ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը նրա բնութագրում: «Ինքնաթիռով վայրի բադ էի որսում»,- ծուռ ժպտալով պատասխանեց Իշկնեևը: Այդ ինքնաթիռային «բադաորսի» համար նրան զրկել էին թռիչքի իրավունքից… Օդային «բադաորսի» սիրահարը կարճ ժամանակ անց հայտնվել էր իրեն ոչ թշնամի երկրի տարածքում՝ որպես վարձկան կործանիչ-օդաչու, և ռմբակոծել էր հայաստանյան տարածքը՝ ադրբեջանական դոլարների դիմաց… ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ալբերտ Հակոբյանի նախագահությամբ հաստատված համարեց ՀՀ դեմ ոտնձգած վարձկան օդաչուին առաջադրված մեղադրանքը՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 63 հոդվածով: Մարատ Իշկնեևը դատապարտվեց 15 տարի ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո Մարատ Իշկնեևը հայտարարեց, որ վարձկանության նկատմամբ կարելի էր և ավելի… ներողամիտ լինել՝ հաշվի առնելով այդ երևույթի մեծ տարածվածությունը… 1in.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ Նման արարքները չեն ներվում․ Վեհափառ Հայրապետի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը (video) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Ադամ Սահակյանի մայրը՝ Աբաջյանի մորը «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am