Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել

Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ծառայողը Ծովակ բնակավայրի ճանապարհի եզրին նկատել է, որ վիճաբանություն է տեղի ունենում։ Վիճաբանության մասնակիցներից նա ճանաչել է 40-ամյա Շահեն Շ․-ին և, իրենց մոտեցած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի հետ միասին, կանխել է վիճաբանությունը։ Շահեն Շ․-ին և նրա հետ վիճաբանող երկու երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին Շահեն Շ․-ն հայտնել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հետևից լույսերը թարթելով՝ կանգնեցրել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում դեմքով ճանաչում է։ Վերջինս նույն օրը, իր կողմից հիվանդանոցում հետազոտվող կնոջը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Լիլիթ Մ․-ին դիտողություն անելու հետ կապված, վիճաբանել է իր հետ, որից հետո նա ընկերոջ հետ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև հրել, գցել են գետնին և շարունակել հարվածել։ Ծեծկռտուքը դադարեցվել է միայն ոստիկանության ծառայողների միջամտությունից հետո։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շահեն Շ․-ին ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Սերժիկ Զ․-ն և նրա ընկեր 22-ամյա Խաչատուր Ե․-ն, ովքեր ոստիկանության Վարդենիսի բաժնում խոստովանել են կատարածը։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շահեն Շ․-ն «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրենն է։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ (video) Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց. «Հրապարակ» 38 և 46 տարեկան տղամարդիկ գողացել են համաքաղաքացու մեքենան Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը վկա Մեզ շրջապատող տարածաշրջանները պատրաստվում են նոր բախումների Մոսկվան արմատական է տրամադրված Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ» Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել. «Հրապարակ» Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում. մանրամասներ Սեդա Ղուկասյանը նշանակվել է Բանակցություններին կմասնակցեն երկու երկրների մի քանի ներկայացուցիչներ․ Ուշակովը մանրամասներ է հայտնում Մարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից» Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար «Փաստ». Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը «Ժողովուրդ». Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի «Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Ժողովուրդ». Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը «Փաստ». Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը «Ժողովուրդ». Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am