Մարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից»

ԵՄ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությամբ՝ Եվրամիությունը փորձում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ կապակցվածության օրակարգի շրջանակներում, սակայն այս մասով նույնպես կան պայմաններ: Այս մասին նա խոսել է ընդլայնման ֆորումի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

«Բնակչության 80%-ն աջակցում է Եվրամիությանն անդամակցելուն, և սա այն է, ինչի վրա մենք կարող ենք հենվել: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ճիշտ ուղղությամբ ընթանա: Ընդլայնման զեկույցում հստակ շարադրված է, թե ինչ ենք ակնկալում կառավարությունից:

Ուրիշ ի՞նչ ուղղությամբ կարող ենք համագործակցել Վրաստանի հետ: Դա հատկապես վերաբերում է կապակցվածության ոլորտին: Ինչպես գիտեք, կապակցվածության օրակարգն այսօր Եվրահանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Նկատի ունեմ այն, թե ինչպես բարելավել կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև, իսկ Վրաստանը, բնականաբար, գտնվում է այդ ճանապարհին: Սակայն որոշակի պայմաններ կան նաև այս ուղղությամբ:

Ինչպես գիտեք, Եվրահանձնաժողովի նախագահը Եվրամիության վիճակի մասին տարեկան ուղերձում հայտարարել է, որ հաջորդ տարվա գարնանը Բուլղարիայում տեղի կունենա կապակցվածության գագաթնաժողով, և հուսով եմ, որ այս հարցը քննարկելու համար կժամանեն բոլոր առաջնորդները: Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա այն կարևորագույն գործընթացներից, որոնք մենք իրականացնում ենք առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում: Անցյալ շաբաթ Քիշնևում մասնակցում էի թվային կապակցվածության համաժողովին, որտեղ հրավիրել էինք նաև Վրաստանի ներկայացուցիչներին, սակայն նրանք չցանկացան գալ: Չնայած դրան՝ մենք նրանց կրկին կհրավիրենք: Հավատում եմ, որ ներգրավվածությունը պետք է պահպանենք, բայց, իհարկե, արդյունքներ պետք է տեսնենք նաև նրանց կողմից»,- հայտարարել է Կոսը:

Նոյեմբերի 16-ին, Բրյուսելում ընթացել է ընդլայնման ֆորումը և միջտարածաշրջանային անվտանգության ու կապակցվածության նախարարական հանդիպումը: Միջոցառումներին մասնակցել են Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի նախարարները: Վրաստանը ներկայացված չէ ձևաչափերից և ոչ մեկում, քանի որ հրավիրված էր դեսպանի մակարդակով. արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ քանի դեռ համապատասխան մակարդակով հրավեր չեն ստացել, միջոցառմանը չեն մասնակցի:

Aliq.ge

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ» Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել. «Հրապարակ» Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում. մանրամասներ Սեդա Ղուկասյանը նշանակվել է Բանակցություններին կմասնակցեն երկու երկրների մի քանի ներկայացուցիչներ․ Ուշակովը մանրամասներ է հայտնում Մարթա Կոս. «Չենք ցանկանում, որ Վրաստանը դուրս մնա կարևոր գործընթացներից» Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար «Փաստ». Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը «Ժողովուրդ». Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի «Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Ժողովուրդ». Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը «Փաստ». Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը «Ժողովուրդ». Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը «Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան «Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան Եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին «Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ Նարեկ Կարապետյան Կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ․ Փաշինյանը հոխորտում է ԱՄՆ-ում մեղադրել են Իրանին․ ինչ են հայտարարել այս անգամ Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը» Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am