«Փաստ». Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող զարգացումները մտնում են վճռորոշ փուլ։ Իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե ամեն ինչ արվելու է խորհրդարանական ընդդիմությունից անհրաժեշտ վեց ձայնը ստանալու ուղղությամբ՝ լինի դա քաղաքական բանակցությունների, թե տարբեր տեսակի ճնշումների միջոցով, ընդդիմադիր դաշտից հնչում են կտրուկ և աներկբա պատասխաններ։

Այս համատեքստում, ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ, իշխանությունը գնաց անգամ «իրավական» ռեպրեսիաների ճանապարհով Սամվել Կարապետյանի նկատմամբ, երբ տնային կալանքի մեջ գտնվող գործչին ձերբակալելու և մեկ ամսով կալանավորելու որոշում կայացվեց, ինչին նախորդել էին նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի քննիչների կողմից իրականացված խուզարկությունները նրա և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում, իսկ ընդդիմադիր դաշտում այս քայլը ուղղակիորեն կապում են սահմանադրական փոփոխությունների՝ արտաքին պարտադրանքով պայմանավորված գործընթացի դեմ պայքարելու նրա պատրաստակամության հետ։ Սակայն կալանավորումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում լրագրողների հետ զրույցում փաստացի վերջակետ է դրել այս հարցին՝ հայտարարելով, որ իրենց քաղաքական ուժը թույլ չի տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ինքը կմնա կալանքի տակ։ Այսպիսով, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը հստակ արձանագրում է, որ իշխանության պահանջած ձայները չեն տրվելու, և որևէ գործարք բացառված է։

Նույնքան կոշտ և անզիջում դիրքորոշում ունի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Չնայած «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես գտնվում է կալանքի տակ, այս փուլում հրապարակային խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել, խմբակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հստակ շեշտել են, որ բացառվում է որևէ զիջում իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցում։

Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հենց սկզբից փակում են թեման և իշխանությանը չեն թողնում խորհրդարանական մանևրների կամ կուլիսային պայմանավորվածությունների որևէ հնարավորություն։ Ստեղծված իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայների ապահովումը դառնում է անիրատեսական, իշխանության օրակարգում փաստացի մնում է իր իսկ քննարկած մյուս սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Փաստ». Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը «Ժողովուրդ». Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի «Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Ժողովուրդ». Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը «Փաստ». Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը «Ժողովուրդ». Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը «Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան «Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան Եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին «Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ Նարեկ Կարապետյան Կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ․ Փաշինյանը հոխորտում է ԱՄՆ-ում մեղադրել են Իրանին․ ինչ են հայտարարել այս անգամ Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը» Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Փյունիկ–Նոա սուպերդիմակայություն քառորդ եզրափակիչում. հայտնի են Հայաստանի գավաթի զույգերը Россия и Китай могут приступить к совместной разработке и производству вооружений  Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է Բուլդոզերովա ուզում լինի, սամալյոտովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու Բանակում զոհ ունենք․ hraparak.am Փաշինյանի շանտաժները չեն անցնելու, Ալիևի թելադրանքով Հայաստանում սահմանադրություն չի փոխվելու․ Աննա Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am