«Ժողովուրդ». Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ ընդհանուր թիրախ՝ գործող համայնքապետը։

ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում շրջում է համայնքով, գտնում կիսաքանդ շինություններ ու խոստանում՝ եթե ընտրեք ՔՊ-ին, դրանք կկառուցենք։ Այսինքն՝ համայնքի զարգացման հեռանկարն ուղղակիորեն կապվում է իշխանության թեկնածուի հաղթանակի հետ։

Սակայն ավելի հեռուն է գնացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Կրկին եկել եմ ձեր դուռը։ Ընտրեք ՔՊ-ին, որ համայնքին ավելի շատ ուշադրության արժանանա։ Գործող համայնքի ղեկավարի հետ մեր համագործակցությունը չի ստացվել, ընտրեք մեզ, այլ կլինի»։

Սա, ըստ էության, ինքնախոստովանական հայտարարություն է։ Մարզպետը բաց տեքստով ընդունում է իր փաստացի անգործությունը կամ գուցե հանցանքը, որ գործող համայնքապետի հետ հարաբերությունները չեն ստացվել անցած տարիներին, և այդ հանգամանքը անդրադարձել է համայնքի նկատմամբ պետական ուշադրության վրա։ Հիմա հարց է առաջանում. Ի՞նչ երաշխիք, որ մյուս թեկնածուն էլ մի օր որոշեց չենթարկվել մարզպետին, էլի պիտի սևանցին տուժի՞։ Կարեն Սարգսյանը թերևս չի գիտակցում, որ մարզպետը պարտավոր է աշխատել մարզի բոլոր համայնքապետերի հետ՝ անկախ նրանց նկատմամբ իր վերաբերմունքից, անձնական կամ քաղաքական հարաբերություններից՝ հանուն բնակիչների բարօրության։

Նկատենք, որ ՔՊ թեկնածու Սուրեն Գրիգորյանի և Կարեն Սարգսյանի կենսագրություններում ամեն դեպքում որոշակի ընդհանրություններ կան․ երկուսի՝ Հայաստանում քաղաքական ու կարիերան սկսվում է 2018-ից, իսկ մինչ այդ երկուսն էլ Ռուսաստանում են ապրել։ Փաշինյանի խոսքերով ասած՝ խոպանչիներ են եղել։

Մյուս կողմից՝ գործող համայնքապետի քննադատությամբ ՔՊ-ից հետ չի մնում նաև Վահրամ Գևորգյանը՝ Սարգիս Մուրադյանի նախկին ընկերը։ Ծովագյուղի Վահրամը, որ խոշոր գործարար է, գազալցականներ ու ֆուդկորտ է աշխատեցնում, իր նախկին ընկերոջը մեղադրում է, որ համայնքապետարանում կան աշխատակիցներ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, բայց աշխատավարձ են ստանում։

Այս խոսքերից հետո Վահրամ Գևորգյանը ստիպված է լինելու քննչականում ցուցմունք տալ իր նախկին ընկերոջ դեմ, իսկ եթե տարիներ շարունակ տեղյակ է եղել, ապա անխուսափելիորեն կպատժվի՝ հանցանքի մասին իմանալ չհայտնելու համար։ Ի դեպ, Վահրամ Գևորգյանը բանակում չի ծառայել, բայց չի զլանում հայրենասիրության դասեր տալ քարոզարշավի շրջանակներում։

Իսկ Սևանի գործող քաղաքապետը՝ Սարգիս Մուրադյանը, այս ընթացքում փորձում է ամրապնդել դիրքերը՝ դիմակայելով միաժամանակ երկու ուղղությունից եկող քննադատությանը։ Բայց անում է լուռ՝ 4-րդ համարի քվեաթերթիկը գովազդելով։

Սևանի ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, ձայների հնարավոր բաշխումն է։ Տարբեր քաղաքական գնահատականների համաձայն, հետընտրական կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն է լինելու, ու այստեղ հարցը շատ ավելի հետաքրքիր է դառնում. Սևանում կհաղթի՞ ՔՊ-ն, թե՞ ընկերությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Ժողովուրդ». Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը «Փաստ». Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը «Ժողովուրդ». Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը «Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան «Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան Եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին «Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ Նարեկ Կարապետյան Կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ․ Փաշինյանը հոխորտում է ԱՄՆ-ում մեղադրել են Իրանին․ ինչ են հայտարարել այս անգամ Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը» Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Փյունիկ–Նոա սուպերդիմակայություն քառորդ եզրափակիչում. հայտնի են Հայաստանի գավաթի զույգերը Россия и Китай могут приступить к совместной разработке и производству вооружений  Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է Բուլդոզերովա ուզում լինի, սամալյոտովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու Բանակում զոհ ունենք․ hraparak.am Փաշինյանի շանտաժները չեն անցնելու, Ալիևի թելադրանքով Հայաստանում սահմանադրություն չի փոխվելու․ Աննա Գրիգորյան Ես իմ միսիան համարում եմ ավարտված «Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am