«Ժողովուրդ». Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝ անընդհատ հետաձգելով հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ կառույցներում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ճանաչել որպես առևտրային խոչընդոտ։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվեց, նոյեմբերի 10-ին էլ այն չկայացավ։ Թե ինչու է հայկական կողմը սեփական պահանջի քննարկումն այսքան ձգձգում, Պապոյանը հստակ չի բացատրում։

Իսկ երեկ նախարար Պապոյանն արդեն հայտարարեց, որ Հայաստանը հարցը ԵԱՏՄ-ում կներկայացնի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկն ընդունվելու է։ Հակառակ դեպքում չի բացառվում նույնիսկ ԵԱՏՄ դատարան դիմելը։ Միաժամանակ Պապոյանը կրկին վստահեցրեց, որ ամեն ինչ անում են առաջիկայում դրական արդյունք ունենալու համար։

Ուշագրավ է նաև նախարարի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքը։ Թեև նոյեմբերի 18-19-ին նա պետք է մասնակցեր ԵԱՏՄ առևտրային քաղաքականության հարցերով խորհրդակցություններին, Պապոյանն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումը նախարարների մակարդակով չեղարկվել է, քանի որ գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել։ Փոխարենը հանդիպելու են փոխնախարարները։

Պապոյանը շտապել է նաև ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես գործընկեր, և իրենք առավելագույն ջանքերն են գործադրում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար։

Ստացվում է՝ մի կողմից Հայաստանի տնտեսության համար կարևոր հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները շարունակում են մնալ չլուծված, տնտեսությունը գահավիժում է, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը դեռ սպասում է, թե երբ և ինչ պայմաններում հնարավոր կլինի այդ հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ում։ Իսկ Պապոյանի հայտարարություններից այդպես էլ պարզ չի դառնում՝ Հայաստանը կոնկրետ ինչ պայմանավորվածությունների է սպասում, ինչու են քննարկումները կրկին ու կրկին հետաձգվում, և ի վերջո ե՞րբ են հայկական արտադրողները կարողանալու իրենց արտադրանքը վաճառել ՌԴ-ում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը «Փաստ». Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը «Ժողովուրդ». Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը «Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան «Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան Եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին «Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ Նարեկ Կարապետյան Կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ․ Փաշինյանը հոխորտում է ԱՄՆ-ում մեղադրել են Իրանին․ ինչ են հայտարարել այս անգամ Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը» Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Փյունիկ–Նոա սուպերդիմակայություն քառորդ եզրափակիչում. հայտնի են Հայաստանի գավաթի զույգերը Россия и Китай могут приступить к совместной разработке и производству вооружений  Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է Բուլդոզերովա ուզում լինի, սամալյոտովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու Բանակում զոհ ունենք․ hraparak.am Փաշինյանի շանտաժները չեն անցնելու, Ալիևի թելադրանքով Հայաստանում սահմանադրություն չի փոխվելու․ Աննա Գրիգորյան Ես իմ միսիան համարում եմ ավարտված «Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ Հայրապետյան Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում Ունենք 2 ճանապարհ․ Ճակատագրական որոշումներ պետք է կայացնենք Փաշինյանը սահմանադրական «պուտչ» է նախապատրաստում. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
«Փաստ». Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am