Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք: Դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու։
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խաղաղության օրակարգը ենթադրում է նաև հարևան երկրների միջև գործնական համագործակցություն տարբեր ոլորտներում։
Փաշինյանը որպես օրինակ բերել է Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած փորձը։ Մասնավորապես, Իրանի հետ Արաքս գետի վերաբերյալ առկա են բազմաթիվ քննարկման ենթակա հարցեր, իսկ Թուրքիայի հետ Ախուրյանի ջրամբարը երկար տարիներ համատեղ շահագործվում է՝ սահմանային լինելու հանգամանքով պայմանավորված։
Վարչապետի գնահատմամբ՝ նման գործակցությունը խաղաղ պայմաններում բնական և անհրաժեշտ գործընթաց է:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը