Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքապետին

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հերթական հանձնարարությունն է ստացել անդրադառնալու իմ համեստ անձին՝ այս անգամ շահարկելով հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունը։

Տիկի՛ն, կարծում եմ՝ հասկանալի է, որ Երևանի հետ կապված խնդիրների մեր հետևողական բարձրաձայնումը՝ սկսած քաղաքային կառավարման ձախողումից մինչև խցանումներ, շինթույլտվությունների տրամադրում և բազմաթիվ այլ խնդիրներ, ակնհայտորեն անհանգստացրել է քաղաքապետին և, ըստ ամենայնի, նաև Ձեզ։

Փոխանակ պատասխանելու բարձրացված հարցերին՝ Դուք նախընտրում եք անձնական թիրախավորման ճանապարհը։

Ավելին, եթե հանրության, այդ թվում՝ մեր կողմից չլիներ այս հարցի շուրջ կոշտ քննադատությունը, դժվար թե ստիպված լինեիք նման քայլեր ձեռնարկել։
Եվ խոսքը ամենևին միայն Ալբերտ Հովհաննիսյանի դիմանկարի մասին չէ։ Երևանի տարբեր հատվածներից հեռացվել են նաև այլ հերոսների պատկերներ։
Այս մասին ասելիք, արդարացում ունե՞ք:

Այնպես որ, մի՛ փորձեք այս ամենը ներկայացնել որպես մեկ նկարի շուրջ առաջացած թյուրիմացություն և դրանով արդարացնել կատարվածը։
Հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում: Մեզ համար անընդունելի է ցանկացած փորձ՝ մեր հիշողությունից ջնջելու Արցախը, Արցախյան ազատամարտը և մեր անմահ հերոսներին։

Գոնե պատկերացնու՞մ եք, թե հոգեկան ինչ ապրումներ եք առաջացնում հերոսների ծնողների մոտ, երբ վերջիններս ականատես են լինում նկարների հեռացմանը:
Եվ այս ամենից հետո դուք բարոյական իրավունք ունե՞ք այս թեմայով որևէ բառ արտաբերելու:

Ակնհայտ է, որ այսպիսի պղծության փորձերը ոչ թե զուտ պատահականություն են, այլ հստակ պետական քաղաքականություն:

Մենք շարունակելու ենք հետևողականորեն բարձրաձայնել և պայքարել այն ամենի դեմ, ինչն անթույլատրելի ենք համարում։ Շարունակելու ենք պաշտպանել մեր հերոսների հիշատակը և խոսել Երևանի խնդիրների մասին՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում։

Իսկ նման արձագանքներով Դուք միայն ավելի եք մոտիվացնում մեզ շարունակելու մեր աշխատանքը։

Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հերոսները ոչ միայն չմոռացվեն, այլև նրանց սխրանքների պատմությունները տեղ գտնեն դպրոցական դասագրքերում, իսկ երեխաները դպրոցներում դաստիարակվեն նրանց օրինակով։

Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով, որոնք այնքան շատ են, որ դրանց լուծումները գտնելու համար քնելու ժամանակ անգամ չպետք է ունենաք, ուր մնաց՝ ֆեյսբուքում գրառումներ անելու:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյան (video) Էն «լուսատիտիկը՝ Էդմոն Մարուքյանը», ընգեր ջան, հիմա ինչքան ուզում ես գոռա, մեկ է․․․ Արմինե Ադիբեկյան (video) Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքապետին «Սրբուհի ու Ծովինա՛ր, սրանք վտանգավոր էգեր են․․․» (video) Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի զբոսայգուց հեռացվել է Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն․ Արեգնազ Մանուկյան Պետական պարտքի տոկոսադրույքի սպասարկման համար 416 մլրդ դրամ է ծախսվելու 2027-ին, ինչո՞ւ այդքան բարձր. Վարդևանյանը՝ ֆիննախին «Միրզոյան Արարա՛տ, էդ կտերդ Նիկոլին կտաս» (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա Ձեզ մի պրիմիտիվ վարժություն եմ ասում, արե՛ք ու տեսե՛ք՝ ինչ եք զիջել․ Էդգար Ղազարյանն՝ Ավանեսյանին (video) COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել «Ֆազ»-ի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են Հայաստան Ինչ է պատրաստվում անել Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ․ «Ազատություն» Հայաստանի թիմն արժանացել է 2 ոսկե և 4 արծաթե մեդալի «Նիկոլն ասում է՝ ամեն դեպքում դուք մшհացե՛ք, թոշակները չենք բարձրացնելու»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ, չորրորդ երեխա կիսաքաղցած կամ քաղցած է քնում․ Իրինա Յոլյան Տիգրան Աբրահամյանի հարցից Ավանեսյանը հունից դուրս եկավ․․․ (video) 11 նավաստի է վիրավորվել «Դատելով իր խոսքերից՝ Աննային ծեծել են»․ Արմինե Ադիբեկյան (video) Երկու ուժ, երկու աղմկահարույց թեկնածու. ովքե՞ր Մասիսում կպայքարեն համայնքապետի պաշտոնի համար Ժողովու՛րդ, զգուշացե՛ք Աննա Հակոբյանից․․․ ինչ է սպասվում մոտ օրերս․․․ Արմենակ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am