Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն․ Արեգնազ Մանուկյան

Կին քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանը փաստաբանների միջոցով գրառում է փոխանցել է․ ««Մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնների մահը՝ վիճակագրություն»։ Սա դասականի հայտնի ձևակերպումն է։ Այդ ձևակերպման գռեհիկ դրսևորումներին ենք ականատես դառնում Հայաստանում։
Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի այն դարձնի սովորական լրահոսի մաս և խուսափի պատասխանատվությունից։

Ամեն ինչ սկսվեց կորոնավարակի տարածման օրերից։ Հետո եկան պատերազմի օրերը։ 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թիվ մինչև այժմ չի ներկայացվել։ Տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հնչեցնում։ Չկա հստակություն, չկա զոհերի անուն-ազգանունների ամբողջական ցուցակ։ Զոհերի քանակի մասին խոսում են պլյուս-մինուսով։

Սրանց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Սրանք մահաբեր իշխանություններ են։
Այսպես կոչված խաղաղության դարաշրջանում զինվորների սպանության և ինքնասպանության դեպքերը դարձել են սովորական երևույթներ։ Ավելի ճիշտ՝ հանրությանը փորձում են ընտելացնել այդ մահերին, որպեսզի ամեն ինչ շատ նորմալ և սովորական դառնա։

Պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանին հարց են տալիս կոնկրետ մահվան դեպքի կապակցությամբ, իսկ ինքը պատասխանում է վիճակագրական տվյալներով, բերում մահվան թվեր, զարմանում, որ իրեն են համարում պատասխանատու։ Նա փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ բանակային սպանություններն ու ինքնասպանությունները հիմնավորում է․․․ խաղաղությամբ։ Ասում է՝ զինվորներն «արխային» են ընկնում ու․․․ սպանվում/ինքնասպանվում։

Օրերս կալանավայրում մահացավ Ստեփանավանի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա ապօրինաբար կալանավորվել էր ընտրություններից առաջ։
Արդարադատության նախարար աշխատող Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ողբերգական այդ դեպքին, կրկին դիմում է վիճակագրության օգնությանը՝ փորձելով հիմնավորել, որ ամեն ինչ կարգին է։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ «թավշյա» իշխանության ընդդիմախոսը հայտնվում է բանտում և այնտեղ մահանում։ «Ժողովրդավարության բաստիոնում» կյանքը դառնում է թանկ և վտանգավոր, իսկ մահը՝ վիճակագրություն։

Երբ մահը դառնում է վիճակագրություն, հասարակությունը վերածվում է բիոզանգվածի՝ առանց անցյալի հիշողության ու առանց ապագային միտված համատեղ ջանքերի։
Մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի Հայաստանում մահը դառնա սովորական երևույթ, առավելևս՝ նորմալ երևույթ։

Մահը վիճակագրություն չէ։ Ամեն մահի հետևում մարդն է՝ իր տիեզերքով, իր տեսակով, իր միջավայրով։
Մարդը վիճակագրության տարր չէ։ Արսեն Գևորգյանի մահը ոչ թե Գալյանի վիճակագրության նյութ է, այլ կոնկրետ քաղաքական սպանություն։ Այո՛, սպանություն։ Խոսքն ուղիղ սպանության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ գործադիր իշխանության անօրինական հրահանգով դատական իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, և ունենում ենք մահվան դեպք։
Արսենը կմահանա՞ր, եթե քաղաքական դրդապատճառներով չկալանավորվեր և վատ պայմաններում չպահվեր։ Հարցը հռետորական է։

Կալանավայրում գտնվող մարդը տարատեսակ հեգաբանական ճնշումների է ենթարկվում։ Այդ ճնշումները բազմապատկվում են, երբ մարդը 100 տոկոսով ապօրինի է կալանավորվում։ Մեկի սիրտը դիմանում է, մյուսինը՝ ոչ։ Ու սա վիճակագրություն չէ։ Սա մարդկային ճակատագիր է, երկրի ճակատագիր է։ Տե՛ր կանգնեք այդ ճակատագրին, որպեսզի ապրելն ու արարելը դառնան նորմա և մահը չոր վիճակագրության չվերածվի»»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքապետին «Սրբուհի ու Ծովինա՛ր, սրանք վտանգավոր էգեր են․․․» (video) Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի զբոսայգուց հեռացվել է Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն․ Արեգնազ Մանուկյան Պետական պարտքի տոկոսադրույքի սպասարկման համար 416 մլրդ դրամ է ծախսվելու 2027-ին, ինչո՞ւ այդքան բարձր. Վարդևանյանը՝ ֆիննախին «Միրզոյան Արարա՛տ, էդ կտերդ Նիկոլին կտաս» (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա Ձեզ մի պրիմիտիվ վարժություն եմ ասում, արե՛ք ու տեսե՛ք՝ ինչ եք զիջել․ Էդգար Ղազարյանն՝ Ավանեսյանին (video) COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել «Ֆազ»-ի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են Հայաստան Ինչ է պատրաստվում անել Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ․ «Ազատություն» Հայաստանի թիմն արժանացել է 2 ոսկե և 4 արծաթե մեդալի «Նիկոլն ասում է՝ ամեն դեպքում դուք մшհացե՛ք, թոշակները չենք բարձրացնելու»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ, չորրորդ երեխա կիսաքաղցած կամ քաղցած է քնում․ Իրինա Յոլյան Տիգրան Աբրահամյանի հարցից Ավանեսյանը հունից դուրս եկավ․․․ (video) 11 նավաստի է վիրավորվել «Դատելով իր խոսքերից՝ Աննային ծեծել են»․ Արմինե Ադիբեկյան (video) Երկու ուժ, երկու աղմկահարույց թեկնածու. ովքե՞ր Մասիսում կպայքարեն համայնքապետի պաշտոնի համար Ժողովու՛րդ, զգուշացե՛ք Աննա Հակոբյանից․․․ ինչ է սպասվում մոտ օրերս․․․ Արմենակ Դանիելյան (video) Եվրահանձնաժողովն Ուկրաինային 45 մլրդ եվրո հատկացնելու ծրագիր է առաջարկել Պահանջվում է 19․6 մլն եվրո
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am