COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել

Առանց մրցույթի 18 միլիոն 228 հազար դրամ է ծախսել Երևանի քաղաքապետարանը՝ COP 17-ի շրջանակում իրականացված մշակութային միջոցառումների կազմակերպման համար։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացել է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալների ուսումնասիրության արդյունքում։

Հիշեցնենք՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը, Հայաստանում անցկացվել է հոկտեմբերի 19-ից 30-ը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը վերը նշված գումարի շուրջ 75 տոկոսը՝ 13 միլիոն 728 հազար դրամը, տրամադրել է մեկ կազմակերպության։
«Ագուլեցի» ազգագրական-մշակութային, ստեղծագործական-կրթական հիմնադրամին 13 միլիոն 728 հազար դրամ է հատկացվել «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» ծրագրի շրջանակում։ Այդ գումարով Կարմիր կամրջի տարածքում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել։

Եվս 2 միլիոն 500 հազար դրամ քաղաքապետարանը տրամադրել է «Նարեկ Բարսեղյան» ԱՁ-ին։ Վերջինս նույն՝ «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» ծրագրի շրջանակում համերգ է կազմակերպել Երևանի 2750-ամյակի այգում։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը։

Հատկանշական է, որ սա «Բամբիռի» առաջին ելույթը չէր քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում։ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ ևս խումբը ելույթ էր ունեցել, որի համար քաղաքապետարանը վճարել էր 2 միլիոն դրամ՝ առնվազն 30 րոպե տևողությամբ ելույթի դիմաց։

Նույն այգում, նույն ծրագրի շրջանակում մեկ այլ համերգ է կազմակերպվել նաև «Սարգիս Մանուկյան» ԱՁ-ի միջոցով։ Վերջինիս 2 միլիոն դրամ է տրամադրվել «Սարգիս Մանուկյան և ընկերներ» բենդի ելույթի համար։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա Ձեզ մի պրիմիտիվ վարժություն եմ ասում, արե՛ք ու տեսե՛ք՝ ինչ եք զիջել․ Էդգար Ղազարյանն՝ Ավանեսյանին (video) COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել «Ֆազ»-ի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են Հայաստան Ինչ է պատրաստվում անել Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ․ «Ազատություն» Հայաստանի թիմն արժանացել է 2 ոսկե և 4 արծաթե մեդալի «Նիկոլն ասում է՝ ամեն դեպքում դուք մшհացե՛ք, թոշակները չենք բարձրացնելու»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ, չորրորդ երեխա կիսաքաղցած կամ քաղցած է քնում․ Իրինա Յոլյան Տիգրան Աբրահամյանի հարցից Ավանեսյանը հունից դուրս եկավ․․․ (video) 11 նավաստի է վիրավորվել «Դատելով իր խոսքերից՝ Աննային ծեծել են»․ Արմինե Ադիբեկյան (video) Երկու ուժ, երկու աղմկահարույց թեկնածու. ովքե՞ր Մասիսում կպայքարեն համայնքապետի պաշտոնի համար Ժողովու՛րդ, զգուշացե՛ք Աննա Հակոբյանից․․․ ինչ է սպասվում մոտ օրերս․․․ Արմենակ Դանիելյան (video) Եվրահանձնաժողովն Ուկրաինային 45 մլրդ եվրո հատկացնելու ծրագիր է առաջարկել Պահանջվում է 19․6 մլն եվրո Զառա Ամատունին մանրամասներ է ներկայացրել անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների մասին Կոնկրետ պատասխանե՛ք․ այդ գումարով գիտե՞ք՝ ինչ կարող էիք անել․ Արամ Վարդևանյանը՝ Ֆիննախին (video) Մեկ տարով կերկարաձգվի «Նիկո՛լ, ուզում ես Հասմիկ Հակոբյանին սեռափոխի, ուզում ես՝ քեզ․ Ալիևը չի՛ ստորագրելու». Ադիբեկյան (video) Մասիսում արդեն ճնշումներ կան, չե՛ք վախեցնելու մեզ․ Դավիթ Համբարձումյան (video) Սրբուհի Գալյանին անգամ իր թիմակցիներն են մերժում․ բացահայտեմ՝ ուր է շտապում Գալյանը․․․ Կյուրեղյան (video) Իսկ դուք խաղաղություն կպահեի՞ք օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am