«Ֆազ»-ի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են Հայաստան

«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին ՀՀ ՆԳՆ և ՌԴ իրավապահների ջենքերով տեղափոխել են Հայաստան։ Այս մասին 24News-ին հայտնում են ՆԳՆ-ից:

Ավելի վաղ այս մասին հայտնել էր armlur.am–ը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց Սերգեյ Գրիգորյանը (Ֆազ)։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն՝ Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել էր, որ (Չաղ Ռուստամ) մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և (Ֆազ) մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

Հասմիկ Անտոնյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
COP 17-ի մշակութային միջոցառումները միայն Երևանի բյուջեի վրա 18.2 միլիոն դրամ են նստել «Ֆազ»-ի սպանությունը կատարողներից Հարություն Սահակյանին տեղափոխել են Հայաստան Ինչ է պատրաստվում անել Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ․ «Ազատություն» Հայաստանի թիմն արժանացել է 2 ոսկե և 4 արծաթե մեդալի «Նիկոլն ասում է՝ ամեն դեպքում դուք մшհացե՛ք, թոշակները չենք բարձրացնելու»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ, չորրորդ երեխա կիսաքաղցած կամ քաղցած է քնում․ Իրինա Յոլյան Տիգրան Աբրահամյանի հարցից Ավանեսյանը հունից դուրս եկավ․․․ (video) 11 նավաստի է վիրավորվել «Դատելով իր խոսքերից՝ Աննային ծեծել են»․ Արմինե Ադիբեկյան (video) Երկու ուժ, երկու աղմկահարույց թեկնածու. ովքե՞ր Մասիսում կպայքարեն համայնքապետի պաշտոնի համար Ժողովու՛րդ, զգուշացե՛ք Աննա Հակոբյանից․․․ ինչ է սպասվում մոտ օրերս․․․ Արմենակ Դանիելյան (video) Եվրահանձնաժողովն Ուկրաինային 45 մլրդ եվրո հատկացնելու ծրագիր է առաջարկել Պահանջվում է 19․6 մլն եվրո Զառա Ամատունին մանրամասներ է ներկայացրել անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների մասին Կոնկրետ պատասխանե՛ք․ այդ գումարով գիտե՞ք՝ ինչ կարող էիք անել․ Արամ Վարդևանյանը՝ Ֆիննախին (video) Մեկ տարով կերկարաձգվի «Նիկո՛լ, ուզում ես Հասմիկ Հակոբյանին սեռափոխի, ուզում ես՝ քեզ․ Ալիևը չի՛ ստորագրելու». Ադիբեկյան (video) Մասիսում արդեն ճնշումներ կան, չե՛ք վախեցնելու մեզ․ Դավիթ Համբարձումյան (video) Սրբուհի Գալյանին անգամ իր թիմակցիներն են մերժում․ բացահայտեմ՝ ուր է շտապում Գալյանը․․․ Կյուրեղյան (video) Իսկ դուք խաղաղություն կպահեի՞ք օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ․ Արտակ Զաքարյան ՔՊ-ականնե՛ր, գիտակցում եք՝ փորձել եք Արսենին գերի վերցնել, որ․․․ Իրինա Յոլյան (video) Ինչպես է Գևորգ Պապոյանը «սղացնում» Ռուսաստանից սահմանափակումների հարցը․ ինչ է անելու Մոսկվայում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am